482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում բիզնես-գաղափարը բխում է երկրում բոլոր ռիսկերի ապահովագրվածության բացակայությունից. «Ռոսգոսստրախ» ԸԽ նախագահ
17:28
02 Դեկտեմբերի 2010

Հայաստանում բիզնես-գաղափարը պետք է հենվի երկրում գոյություն ունեցող բոլոր ռիսկերի ապահովագրվածության բացակայության վրա, ասաց «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի նախագահ Դանիլ Խաչատուրովը:

«Ռուսաստանում ապահովագրված է ռիսկերի շուրջ 8-9 տոկոսը, Ամերիկայում՝ շուրջ 97-98 տոկոսը, Լեհաստանում՝ 65-68 տոկոսը: Հայաստանում երկու տարի առաջ այդ թիվը մեկ տոկոսից ցածր էր», - հինգշաբթի ասաց նա մամուլի ասուլիսի ժամանակ:

Խաչատուրովի խոսքերով՝ Հայաստանը սկզբից պետք է հասնի Ռուսաստանի մակարդակին, հետո՝ Լեհաստանի, հետո՝ Ամերիկայի:

«Այստեղ բիզնես-գաղափարը պարզ է, ցանկացած երկրում, որտեղ զարգանում է բիզնեսը, որտեղ մարդիկ են ապրում, որտեղ նրանք ինչ-որ բան են գնում, այդ ամենը հարկավոր է ապահովագրել», - պարզաբանեց նա:

Միաժամանակ Խաչատուրովը նշեց, որ ժամանակի հարց է այս կամ այն երկրի շուկա մուտք գործելու պահը:

«Իհարկե, մենք ժամանակից շուտ ենք մուտք գործել: Կենսամակարդակով Հայաստանը առաջնահերթ չէ ոչ մի ապահովագրական ընկերության կամ համաշխարհային բանկի համար: Սակայն ամեն մեկն իր համար է ընտրում մուտք գործելու պահը, ինչ-որ մեկը որոշում է ավելի շուտ մուտք գործել՝ քիչ ջանքերով մեծ մասնաբաժին ստանալու նպատակով, իսկ մյուսները որոշում են, որ ավելի լավ է սպասել մինչև տնտեսությունը աճի, մինչև մարդիկ ավելի լավ ապրեն», - ասաց նա:

Այս կապակցությամբ ավելացնելով, որ այս երկու բիզնես-մոդելներն էլ գոյություն ունենալու իրավունք ունեն՝ Խաչատուրովը նշեց, որ Ռոսգոսստրախն ընտրել է ավելի վաղ մուտք գործելու մոդելը՝ «Հայաստանի հետ միասին ապահովագրական շուկան ձևավորելու համար»:

«Ռոսգոսստրախ» ընկերությունների ռուսական խմբի մեջ է մտնում 2008 թ.-ի մայիսին հիմնադրված «Ռոսգոսստրախ Արմենիա» ՓԲԸ-ն: Ընկերությունը գործում է 2008 թ.-ի մայիսի 20-ին ՀՀ ԿԲ-ի կողմից տրված «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու թիվ 0009 արտոնագրի հիման վրա: ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 2,13 միլիարդ դրամ (6 միլիոն դոլար): Ընկերության Խորհրդում ներառված են «Ռոսգոսստրախ» ԸԽ-ի առաջատար մասնագետներն ու բարձրագույն ղեկավարությունը:

Անդրադառնալով Հայաստանում ԱՊՊԱ-ի ներդրման հարցին՝ Խաչատուրովը համոզմունք հայտնեց, որ երկիրն անխուսափելիորեն կանցնի մշակութային շոկի միջով:

«Այս ամենի միջով պարտադիր է անցնել, սա քաղաքակրթության նորմա է: Երրորդ անձանց պարտավորությունը, անխոս, պետք է ապահովագրվի, դա ակնհայտ է», - պարզաբանեց նա:

Խոսելով ռիսկերի մասին՝ ընկերությունների խմբի նախագահը նշեց, որ «չկա ոչ մի ռիսկ, պետք է պարզապես հետևել օրենքին և վերջ»:

«Մեքենայություններ, իհարկե, կան: Ողջ աշխարհում խարդախության մակարդակը կազմում է սկսած 10 տոկոսից, սակայն նման օրենքից դրական բաներն ավելի շատ են, քան բացասականները», - եզրափակեց Խաչատուրովը:

2011 թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում կներդրվի ԱՊՊԱ ինստիտուտը: ՀՀ խորհրդարանը 2010 թ.-ի մայիսի 18-ի նիստին ընդունել է «Ավտոտրանսպորտային միջոցների շահագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին» օրենքը, որի նպատակն է ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով տուժածներին պատշաճ փոխհատուցման վճարման ապահովումը, ինչպես նաև տուժածների շահերի պաշտպանությունը:

Այժմ Հայաստանում գրանցված է շուրջ 430 հազար ավտոմեքենա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: