484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությունը հաստատել է Սևանա լճի ափին բարձրլեռնային մարզական կենտրոն ստեղծելու հայեցակարգը
16:05
02 Դեկտեմբերի 2010

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հաստատել է Սևանա լճի ափին բարձրլեռնային մարզական կենտրոն ստեղծելու հայեցակարգը։ Ինչպես հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, հանրապետության պետբյուջեից 19,2 մլն դրամ (ավելի քան 53 հազար դոլար) է հատկացվել «Էրսամ էնդ Հոտվալդ» գերմանական ընկերության ծառայությունների վճարմանը, որը կզբաղվի տվյալ կենտրոնի բիզնես ծրագրի մշակմամբ։

«Դա բավականին ընդունելի գին է, քանի որ ընկերությունը շահագրգռված է տվյալ ծրագրով ներդրողների հետագա ներգրավման հարցով աշխատանքներին մասնակցությամբ»,- տեղեկացրեց նա։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ տվյալ հայեցակարգը ՀՀ մրցունակության ազգային հիմնադրամում քննարկումների փուլ է անցել։ Սարգսյանը նշեց, որ տվյալ ծրագրում ծրագրվում է ՀՀ մասնավոր հատվածի մասնակցությունը։

«Ցանկանում եմ նշել, որ բոլոր այն փաստաթղթերը, որոնք ներկայացվում են կառավարության նիստին, նախօրոք քննարկվում են հանրության մեջ և մամուլում։ Այդ կերպ մենք կարծիք ենք ձևավորում, թե ինչպես հանրությունը կվերաբերի կառավարության այս կամ այն որոշմանը... Բացառություն չի կազմում նաև այս հայեցակարգը»,- նշեց Սարգսյանը։

Սևանա լիճը Եվրոպայի և Ասիայի ամենաբարձրլեռնային լճերից մեկն է, որը տեղակայված է Հայկական լեռնաշխարհի սրտում՝ 1914 մետր բարձրության վրա։ Հյուսիս-արևմուտքից մինչև հարավ-արևելք լիճը ավելի քան 70 կմ է ձգվում, իսկ նրա ջրային հայելին գրեթե մինչև 1500 քառակուսի կիլոմետրի է հասնում։ Լիճը տարածաշրջանի խմելու ջրի գլխավոր ռեսուրսն է։

2009թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը 1899,23 մետր  է կազմել, իսկ ներկայումս այն 1900,4 մետրի է հասել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։