486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-10
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ստացել Ռուսաստանից
15:32
02 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը Ռուսաստանից մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ստացել՝ 5 հազար տոննա պարենային ցորեն և հազար տոննա բուսական (արևածաղկի) յուղ։

Օգնության փոխանցման մասին համպատասխան փաստաթղթերի ստորագրումը տեղի է ունեցել հինգշաբթի Հայաստանում ՌԴ դեսպանությունում Ռուսաստանի և Հայաստանի ԱԻՆ ղեկավարության ներկայացուցիչների միջև` դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի ներկայությամբ։

«Սա պատահական իրադարձություն չէ, քանի որ երկար տարիների ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն ամուր հիմք ունեն և դինամիկ զարգանում են ռազմավարական գործընկերության ոգով»,- ասաց դեսպանը։

Նա նշեց, որ Ռուսաստանն արձագանքել է հայկական կողմի՝ երկրի գյուղատնտեական հատվածին աջակցություն ցուցաբերելու դիմումին, քանի որ այն դժվար իրավիճակում է ոչ բարենպաստ բնական երևույթների պատճառով։ «Ինչպես հայտնի է, Ռուսաստանի Դաշնությունում արգելք է հայտարարված պարենային հացահատիկի արտահանման վրա, բայց դաշնակիցների համար, Հայաստանի համար մենք գիտակցված բացառություն ենք անում»,- ասաց դեսպանը։

Կովալենկոն ավելացրեց նաև, որ հենց այսպիսի կոնկրոտ գործերով է լցվում ռազմավարական գործընկերության բանաձևը։ Ըստ նրա` Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն, և հայերի և ռուսների՝ միմյանց օգնության հասնելու օրինակները անհաշիվ են։

«Մեր ժողովուրդները միասին են եղել Հայրենական պատերազմի տարիներին, համատեղ պայքարել են Սպիտակի երկրաշարժի հետևանքների դեմ, այս տարվա ամռանը Ռուսաստանի անտառային հրդեհների մարման գործում ամենաակտիվ մասնակցությունն են ցուցաբերել Հայաստանից մեկնած փրկարարները»,- ընդգծեց Կովալենկոն՝ հավելելով, որ համագործակցության ներկայիս փուլում Հայաստանը և Ռուսաստանը միասին հաղթահարում են բոլոր, այդ թվում, տնտեսական ճգնաժամի և տարերային աղետների հետ կապված դժվարությունները։

Դեսպանը հայտնեց, որ մարդասիրական օգնության ամբողջ ծավալը կուղղվի Հայաստանի կառավարության պարենային պահուստներ, քանի որ Հայաստանում իրավիճակն այնքան էլ կրիտիկական չէ, որպեսզի խոսքը լինի հացահատիկի շտապ բաշխման մասին։

Բեռը ողջ ծավալով փոխանցվել է Հայաստանին նոյեմբերի 25-ին, վագոնները բեռնաթափվել են Բաղրամյան գյուղում։

«Հայաստանի բնակչությունը սովի մատնված չէ, սոցիալական վիճակը բավականին հանգիստ է, թեև, անշուշտ, կան դժվարություններ, ինչպես ամենուրեք։ Կարևոր է կայունության երաշխիքներ ունենալ բնակչությանն անկանխատեսելի իրավիճակների դեպքում պարենով ապահովելու համար, և նման երաշխիքներն, իհարկե, կառավարության պահուստներն են»,- նշեց նա։

Իր հերթին Ռուսաստանի ԱԻՆ Միջազգային գործունեության դեպարտամենտի մարդասիրական արտակարգ արձագանքման բաժնի պետ Նիկոլայ Պոպովն ընդգծեց, որ տվյալ նոմենկլատուրաները հայկական կողմին են փոխանցվում անհատույց կարգով։

«Հույս ունենք, որ ռուսական օգնությունը ժամանակին է, և կարող է ազդել Հայաստանի գյուղատնտեսկան հատվածի ամրապնդմանը»,- ասաց Պոպովը։

Ռուսաստանից որպես մարդասիրական օգնություն 1010 տոննա ծավալով ցորենի առաջին խմբաքանակը Հայաստան է մտել հոկտեմբերի 1-ին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։