483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+16
Եղանակը Երևանում
Հայ
Ավելի քան 7 հազար մարդ արդեն օգտվել է Տաթևի ճոպանուղուց
14:31
01 Դեկտեմբերի 2010

Ավելի քան 7 հազար մարդ արդեն օգտվել է աշխարհի ամենաերկար հետդարձելի «Տաթևի թևեր» ճոպանուղուց՝ սկսած հոկտեմբերի 23-ից մինչ օրս, ասաց ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանը։

«Տաթևի թևեր» աշխարհի ամենաերկար ռևերսային ճոպանուղու գործարկումը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 16-ին հարյուրավոր հյուրերի և Հայաստանի բարձրագույն ղեկավարության ներկայությամբ, նշանավորեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից իրականացվող 45 մլն դոլար արժողությամբ «Տաթևի վերածնունդ» մասշտաբային նախագծի մեկնարկը։

 «Տաթևի ճոպանուղու գործարկումից ավելի քան 40 օրվա ընթացքում շուրջ 7 հազար ուղևոր է օգտվել ճոպանուղուց, որոնցից 1,5 հազարը մոտակա համայնքների բնակիչներ են, որոնց հնարավորություն է տրված օրը մեկ անգամ անվճար օգտվել երկկողմանի ուղևորությունից»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Ղազարյանը։

Ճոպանուղու կառավարիչն ավելացրեց, որ ուղևորների շուրջ 30 տոկոսն արտասահմանցի զբասաշրջիկներ և հայկական սփյուռքի ներկայացուցիչներ են։ Ըստ նրա՝ աշխատանքային օրերին ճոպանուղուց օրական մինչև 200 ուղևոր է օգտվում, իսկ հանգստյան օրերին նրանց թիվը կտրուկ աճում է։

Ղազարյանն ավելացրեց, որ ուղևորների համար (չհաշված անվճար ուղևորվելու իրավունք ունեցող Տաթևի մոտակա բնակիչներին) ճոպանուղու ուղևորության արժեքը 3 հազար դրամ է կազմում (շուրջ 8,3 դոլար), իսկ միակողմանի ուղևորությունը՝ 2 հազար դրամ (շուրջ 5,5 դոլար)։

Ճոպանուղու երկարությունը 5,7 կմ է, նրա ամենաբարձր կետը՝ 330 մետր, մեկ ուղղությամբ ճանապարհը Հալիձոր գյուղից դեպի Տաթևի հայտնի միջնադարյան վանքը կազմում է 11 րոպե։ 

Տաթևի ճոպանուղին հոկտեմբերի 23-ին Գինեսի ռեկորդների գրքի վկայական է ստացել՝ պաշտոնապես ամրագրելով աշխարհի ամենաերկար ճոպանուղու կարգավիճակը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։