483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանական բանակում թուրքամետ սպայակազմ է ձևավորվում. փորձագետ
18:32
30 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանական բանակում ձևավորվում է թուրքամետ սպայակազմ, կարծում է Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ավագ փորձագետ, թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

Իր խոսքերին ի ապացույց՝ Հովսեփյանը տեղեկացրեց, որ 2006 թ.-ի տվյալներով Թուրքիայում ուսում է ստացել շուրջ 1130 ադրբեջանցի զինծառայող, իսկ Ադրբեջան այցելած թուրք սպաների թիվը հասնում է 4000-ի:

Փորձագետի խոսքերով՝ հենց Թուրքիայում ուսում ստացած ադրբեջանցի սպաները հետագայում կղեկավարեն Ադրբեջանի բանակը:

Հովսեփյանն ընդգծեց, որ ադրբեջանական բանակին ցուցաբերվող ֆինանսական աջակցությունն ու արդիականացումը իրականացվում է նաև Թուրքիայի կողմից:

«Խոսելով Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների մասին՝ պետք է նշել, որ դեռ 90-ականներին Թուրքիան իր դերը խաղաց Ադրբեջանին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցում, իսկ ղարաբաղյան պատերազմի տարիներին Անկարան Ադրբեջանին մատակարարում էր մարդկային և ռազմական ռեսուրսներ», - ասաց Հովսեփյանը:

Փորձագետը նաև նշեց, որ Նախիջևանում այս պահին ոչ պաշտոնապես թուրքական ռազմական համակազմ է գործում: Նա նաև ավելացրեց, որ Նախիջևանում թուրքական ռազմաբազայի հնարավոր տեղակայումն առաջացնում է տարածաշրջանի այլ խաղացողների, մասնավորապես՝ Ռուսաստանի և Իրանի բացասական արձագանքը:

«Նախիջևանում ռազմակայանի հնարավորությունն այդքան էլ միանշանակ չէ, քանի որ Նախիջևանի կարգավիճակը սահմանվում է միջազգային պայմանագրի հիման վրա: Այստեղ կան նաև այլ խաղացողներ, օրինակ՝ Ռուսաստանը, Իրանը: Նման հարցերը չեն լուծվում միակողմանի կարգով, և օրինակ Ռուսաստանը չի արդարացնի Թուրքիայի նման քայլը», - ասաց Հովսեփյանը:

Նախիջևանը գտնվում է պատմական Հայաստանի տարածքում և եղել է 1918-1920 թթ.-ի Հայաստանի Առաջին հանրապետության կազմում։ Խորհդային միության ղեկավարության որոշմամբ Նախիջևանի տարածքը կամայականորեն անջատվեց Հայաստանից ու հանձնվեց Ադրբեջանի վերահսկողությանը։   -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։