485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ընտրություններին ձայներ կապահովի առանց կեղծիքների
17:17
30 Նոյեմբերի 2010

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ընտրություններին ձայներ կապահովի առանց որևէ կեղծիքի և լցոնուման, հայտարարեց ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հասարակական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Րաֆիկ Պետրոսյանը:

«Հանրապետական կուսակցությունը իշխանության է եկել, հաղթանակ է ապահովել հեղինակության, կուսակցության անդամների թվի, բնակչության շրջանում ունեցած հարգանքի, տարիների ընթացքում կատարած աշխատանքի շնորհիվ: Այս ամենը հաջողվեց Հանրապետական կուսակցությանը, քանի որ այն, իսկապես, կայացած և քաղաքական բարձր վարկանիշ ունեցող կուսկացություն է երկրում: Եվ դա ամենևին էլ չի նշանակում, որ կուսակցությունն անցել է քվեաթերթիկների լցոնումների հաշվին», - երեքշաբթի լրագրողներին ասաց Պետրոսյանը:

ՀՀ ԱԺ պատգամավորը նշեց, որ կուսակցությունը չի ժխտում 2008 թ.-ի ընտրությունների ժամանակ լցոնումների դեպքերը, այդ թվում նաև իր ներկայացուցիչների շրջանում:

Պետրոսյանն ընդգծեց, որ այս ամենի կապակցությամբ դատարանի առջև կանգնեցին ընտրական հանձնաժողովների երեք ներկայացուցիչներ, «ովքեր արջի ծառայություն էին մատուցել»:

Քաղաքական գործիչն ավելացրեց, որ նախորդ ընտրությունների ժամանակ լցոնումներով էին զբաղվում նաև որոշ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ:

Հայաստանի խորհրդարանական հերթական ընտրությունները կանցկացվեն 2012 թ.-ին:

Հայկական խորհրդարանում այժմ ներկայացված է հինգ քաղաքական կուսակցություն՝ Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցությունները, ինչպես նաև երկու ընդդիմադիր կուսակցություն՝ Դաշնակցությունն ու «Ժառանգությունը»:

ՀՀԿ-ն խորհրդարանում ունի տեղերի մեծամասնությունը՝ 63 մանդատ: ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու նախարարների մեծամասնությունը ևս իշխող կուսակցության անդամներ են:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։