486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի շենքերը, փողոցներն ու տրանսպորտը գործնականում հարմարեցված չեն հաշմանդամների կարիքներին. փորձագետ
16:51
30 Նոյեմբերի 2010

Հայաստանում չափազանց քիչ են այն շենքերը, փողոցները և հասարակական տրանսպորտը, որոնք հարմարեցված են հաշմանդամների կարիքներին, երեքշաբթի Հայաստան-Վրաստան-Իրան հաշմանդամության խնդիրների վերաբերյալ առաջին տարածաշրջանային տեսակոնֆերանսի ժամանակ ասաց «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը։
 
2010թ.-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում ավելի քան 179,2 հազար հաշմանդամ է ապրում, որոնցից 64 տոկոսը կամ ավելի քան 114,7 հազարը  աշխատունակ տարիքի մարդիկ են։ Հաշմանդամների առավել մեծ թիվը՝ ավելի քան 17,1 հազար մարդ, ապրում են ՀՀ Շիրակի մարզում, նրանցից ավելի քան 10 հազարն  ապրում են Գյումրիում։

«Հաշմանդամներին գրեթե անհասանելի է հասարակական տրանսպորտը, չկան հարմարեցված շենքեր և փողոցներ։ Այդ կերպ հաշմանդամների համար հասանելիության մակարդակը բավականին ցածր է, չնայած իրավիճակի բարելավման որոշակի միտում կա»,- ասաց Ալավերդյանը։

Միաժամանակ փորձագետն ընդգծեց, որ Հայաստանում հիմնական խնդիրը վերաբերում է հաշմանդամների իրավունքների մասին օրենքի իրացմանը։ Ըստ նրա՝ Հայաստանի օրենքները, որոնք վերաբերում են հաշմանդամների իրավունքների պաշտպանությանը, որոնք նրանց սոցիալական երաշխիքներ են տրամադրում, բավականին լավն են, հիմնական բարդությունը դրանց կիրառումն է։

Հաշմանդամների այլ խնդիրների շարքում կազմակերպության ղեկավարը նշել է զբաղվածությունը, կրթությունը, վերականգնումը և  առողջապահության ոլորտի ծառայությունները։ Միաժամանակ Ալավերդյանը հիշեցրել է, որ Հայաստանում հաշմանդամներին աշխատանքի ընդունելու խթանման ծրագրեր են իրականացվում, այսպես կոչված՝ ներառական դպրոցներ են գործում, որտեղ հաշմանդամություն ունեցող երեխաները սովորում են մյուս երեխաների հետ։

«Ունիսոնի» տնօրենը հիշեցրեց, որ Հայաստանում  հաշմանդամների համար վերականգնումը և բժշկական ծառայություններն անվճար են, սակայն անվճար ծառայությունների որակը չափազանց ցածր է։

Ալավերդյանը տեղեկացրեց, որ արդեն հաջողվել է մեծ հաջողությունների հասնել մշակույթի ոլորտում, մասնավորապես, արդեն հաշմանդամների երգչախումբ է գործում։
 
Երեքշաբթի Երևանում տեղի է ունեցել հաշմանդամության խնդիրների վերաբերյալ առաջին տարածաշրջանային տեսակոնֆերանսը, որը կազմակերպվել է «Ունիսոն» հասարակական կազմակերպության կողմից՝ Նորվեգիայի կառավարության աջակցությամբ։ Տեսակոնֆերանսին մասնակցել է «Բահավար» իրանական ասոցիացիան և Հատուկ խնամքի կարիք ունեցող անձանց վրացական միությունը։ Ծրագիրն ուղղված է տարածաշրջանի երկրների միջև ոլորտում փորձի փոխանակմանը, առկա խնդիրների բացահայտմանը։ Տեսակոնֆերանսում ծրագրված  էր Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությունը, որոնք քաղաքական պատճառներով միջոցառմանը չեն մասնակցել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: