482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
2011թ.-ին Խաղաղության կորպուսը 20 հազար դոլար կհատկացնի ՀՀ մարզային դպրոցներում կամավորական աշխատանքներին
16:05
30 Նոյեմբերի 2010

2011թ.-ին Խաղաղության կորպուսը 20 հազար դոլար կհատկացնի ՀՀ մարզային դպրոցներում կամավորական աշխատանքներին, հայտնեց Խաղաղության կորպուս Հայաստան, Ծրագրերի և դասընթացների բաժնի ղեկավար Նիկոլաս Բրունոն։

«Ծրագրի նպատակն է դպրոցների, հասարակական կազմակերպությունների և տեղի ինքնակառավարման մարմինների  միջև կապեր հաստատելը»,- երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց Բրունոն։

Նա նաև նշեց, որ Խաղաղության կորպուսը մտադիր է հետագայում նույնպես շարունակել աջակցել Հայաստանին երկրի մարզերում կամավորական ծրագրեր իրականացնել։

2010թ.-ի հուլիսին Խաղաղության կորպուսը Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, հինգ հայկական հասարակական կազմակերպությունների («Պորֆեսիոնալները հանուն քաղաքացիական հասարակության», «Համագործակցություն և ուսուցում», «Կենտրոն» և այլն) հետ համատեղ և 120 կամավորների ջանքերով առաջին անգամ Հայաստանում հասարակական աշխատանքներ է կազմակերպել երկրիի 27 գյուղական և քաղաքային համայնքներում։

Հայաստանում Խաղաղության կորպուսը ՀՀ կառավարության հրավերով գործում է 1992 թ.-ից: Խաղաղության կորպուսի գործունեության ողջ ընթացքում Հայաստան է այցելել շուրջ 600 կամավոր:

ԱՄՆ Խաղաղության կորպուսը հիմնադրվել է 1961թ. ԱՄՆ նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի կողմից և ունի երեք նպատակ՝ մասնագիտական օգնություն ցուցաբերել հյուրընկալող երկրներին, նպաստել, որ այլ երկրներում ճիշտ ընկալեն ամերիկացիներին, օգնել, որ ամերիկացիները ճիշտ ընկալեն այլ մշակույթները: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։