482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայերը սկսել են ավելի հաճախ պլաստիկ վերահատություն անել. մասնագետ
15:52
30 Նոյեմբերի 2010

Հայաստանում պլաստիկ վիրահատությունների թիվը տարեցտարի աճում է, հատկապես կանանց շրջանում, ասաց Պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանը:

«Հայաստանում պլաստիկ վիրաբուժությունը բավականին երիտասարդ է, սակայն բուռն զարգացում է ապրում, մենք բավականին լավ մասնագետներ ունենք, ովքեր աշխատում են բարձր չափանիշներով», - երեքշաբթի լրագրողներին ասաց Հովհաննիսյանը՝ դժվարանալով ներկայացնել վիճակագրությունը:

Նա ավելացրեց, որ պլաստիկայի են դիմում բոլոր տարիքի մարդիկ՝ սկսած նորածիններից, որոնց մոտ բնածին արատներ են լինում, մինչև 60 տարեկան քաղաքացիները: «Հատկապես աճում է էսթետիկ վիրահատությունների թիվը, քանի որ մարդիկ գեղեցիկ լինելու բնական ցանկություն ունեն», - ասաց Հովհաննիսյանը:

Մասնագետի խոսքերով՝ կանայք հիմնականում դիմում են ռինոպլաստիկայի,  կրծքի պլաստիկայի (կրծքի մեծացում և փոքրացում), լիպոսակցիայի, դեմքի լիֆթինգի համար, իսկ տղամարդիկ ավելի հաճախ դիմում են որովայնի պլաստիկայի և մազերի փոխպատվաստման համար:

Հովհաննիսյանը նշեց, որ վիրահատությունների արժեքը կախված է դրանց բարդությունից և նյութերի թանկարժեք լինելուց: Այսպես, կրծքի մեծացման համար նախատեսված սիլիկոնե իմպլանտներն արժեն 700-1000 եվրո, և վիրահատության վերջնական արժեքը կախված է տարբեր բաղադրիչներից, որոնց թվում է անեստեզիան, որն արժե 250-350 հազար դրամ (շուրջ 700-930 դոլար):

Այս կապակցությամբ նա ասաց, որ Հայաստան են բերվում բարձրորակ իմպլանտներ, և բազմաթիվ միջազգային ուսումնասիրությունների համաձայն՝ դրանք չեն կարող կրծքի ուռուցքների առաջացման պատճառ լինել, եթե մինչև վիրահատությունը հիվանդի մոտ չեն բացահայտվել ուռուցքային հիվանդություններ: Նա ավելացրեց, որ իմպլանտները ժամանակի ընթացքում իրենց որակը չեն կորցնում, սակայն փոխում են կրծքի ձևը՝ ձգելով այն, այդ պատճառով անհրաժեշտ է հստակ կերպով պահպանել իմպլանտի չափը:

«Մեզ մոտ են գալիս աղջիկներ մոդայիկ ամսագրերը ձեռքներին և խնդրում են իրենց կրծքի ձևը փոխել Ջենիֆեր Լոպեսի կրծքի նման: Եթե հոլիվուդյան աստղը կարող է մեծ կուրծք սարքել ֆոտոսեսիայի համար և դրա դիմաց ստանալ միլիոն դոլար, և նրա համար դա արդարացված է, սակայն երբ երիտասարդ աղջիկը ուզում է կրծքի ձևը փոխել, ապա նա պետք է հասկանա, որ ամեն ինչ պետք է լինի նրա կազմվածքի պարամետրերին համապատասխան», - ասաց նա:

Պլաստիկ վիրաբույժը չկարողացավ նշել Հայաստանում իրականացվող կրծքի վիրահատությունների կոնկրետ թիվը, սակայն նշեց, որ ամեն տարի այդ թիվը Երևանում տատանվում է 50-100-ի սահմանում: Նա տեղեկացրեց, որ իր հիվանդների շրջանում մի 65-ամյա կին կար, ով ցանկանում էր փոքրացնել կրծքի չափը:

Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ հետվիրահատական բարդությունների ռիսկը, որոնց թվում են արնահոսությունը, բորբոքումները, իհարկե, գոյություն ունի, սակայն այն կազմում է միջինը 5-7 տոկոս: Այս կապակցությամբ նա նշեց, որ ողջ աշխարհում ընդունված է հիվանդի և բժշկի միջև պայմանագիր կնքել բարդությունների առաջացման դեպքում՝ հանցակազմի բացակայության պայմաններում:

Սակայն վիրաբուժը խորհուրդ է տալիս պլաստիկ վիրաբուժության գնալ 40-45 տարեկանից հետո և չանել վիրահատություն երիտասարդ տարիքում: Ինչ վերաբերում է սեռը փոխելու վիրահատություններին, ապա Հովհաննիսյանը միանշանակ հայտարարեց, որ հայկական հասարակությունը դեռ պատրաստ չէ նման վիրահատությունների:

Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի ղեկավարը նշեց, որ այժմ երկրում աշխատում են բավականին պրոֆեսիոնալ և գրագետ պլաստիկ վիրաբույժներ, հարկավոր է շարունակել զարգացման միտումը և ուսուցանել երիտասարդ կադրերին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: