481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+16
Եղանակը Երևանում
Հայ
Խաղաղության կորպուսն ավելի քան 1,3 միլիոն դրամ է ուղղել Հայաստանում կամավորության ծրագրի իրականացմանը
15:17
30 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Խաղաղության կորպուսը (Peace Corps) Հայաստանի համայնքներում կամավորության ծրագրի իրականացման համար ավելի քան 1,3 միլիոն դրամ է (ավելի քան 3,6 հազար դոլար) ծախսել, տեղեկացրեց Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի տնօրեն Դավիթ Չիտյանը:

2010թ. հուլիսին առաջին անգամ Հայաստանում 120 երիտասարդ կամավորների ուժերով կազմակերպվեց համայնքային ծառայության շաբաթ, որի ընթացքում 27 գյուղական և քաղաքային համայնքներում կամավորական հիմունքներով իրականացվեց բազմաթիվ հանրօգուտ աշխատանք, որոնց մեջ իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան համայնքների բնակիչները:

«Ամեն համայնքին տրամադրվել է 90 հազար դրամ (շուրջ 250 դոլար), որոնց միջոցով մեկ շաբաթվա ընթացքում կառուցվել և վերանորոգվել են մանկական խաղահրապարակներ և սպորտային հրապարակներ, ինչպես նաև բարեկարգվել են զբոսայգիներ ու եկեղեցիներին և մատուռներին հարող տարածքներ», - երեքշաբթի լրագրողների «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղեկացրեց Չիտյանը: 

Նա ավելացրեց, որ ևս 680 միլիոն դրամ է (ավելի քան 1880 դոլար) հատկացվել անհատ ձեռներեցների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

Չիտյանը նշեց, որ ծրագրին ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 850 մարդ: Հիմնադրամի տնօրենն ընդգծեց, որ Շաբաթվա մասնակիցների ջանքերով ստեղծվեցին կամավորական ցանցեր, համայնքային ծառայության վերաբերյալ ֆորումներ և երիտասարդական ճամբարներ, որոնց միջոցով համայնքների երիտասարդներին ու պատանիներին փոխանցվեցին կամավորության ու համայնքային աշխատանքների ոլորտի հետ կապված նոր գիտելիքներ ու փորձ:

«Մենք սկիզբ դրեցինք Հայաստանի համայնքներում կամավորական գործունեությանը և համոզված ենք, որ ստեղծված նախաձեռնող խմբերն արդեն ինքնուրույն կշարունակեն իրենց համայնքների բարեկարգման աշխատանքները», - ասաց նա:

Հայաստանում Խաղաղության կորպուսը ՀՀ կառավարության հրավերով գործում է 1992 թ.-ից: Խաղաղության կորպուսի գործունեության ողջ ընթացքում Հայաստան է այցելել շուրջ 600 կամավոր:

ԱՄՆ Խաղաղության կորպուսը հիմնադրվել է 1961թ. ԱՄՆ նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի կողմից և ունի երեք նպատակ՝ մասնագիտական օգնություն ցուցաբերել հյուրընկալող երկրներին, նպաստել, որ այլ երկրներում ճիշտ ընկալեն ամերիկացիներին, օգնել, որ ամերիկացիները ճիշտ ընկալեն այլ մշակույթները: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: