486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
Գործարկվել է Հայաստանում առաջին նորությունների ագրեգատորը՝ www.mediagid.am-ը
13:12
30 Նոյեմբերի 2010

«All Media» ՓԲԸ-ն 2010 թվականի նոյեմբերի 30-ին գործարկել է www.mediagid.am նոր ինտերնետ-նախագիծը:

MediaGid-ը լուրերի ավտոմատ մշակման և համակարգման համակարգ է։ MediaGid ստացվող տվյալները վերլուծության են ենթարկվում հատուկ ծրագրի կողմից, որը բովանդակությամբ մոտ նյութերը միավորում է սյուժեների մեջ, որոնք կատեգորիաների են բաժանված։ www.mediagid.am կայքի տեղեկատվությունը ներկայացված է համակարգի գործընկերների՝ հայկական առաջատար ԶԼՄ-ների կողմից։ Համակարգի գլխավոր սկզբունքներն են՝ հրատապություն, արդիականություն, մատչելիություն, անկողմնակալություն աղբյուրների նկատմամբ։

«Տեղեկատվական գերբեռնվածության մեր ժամանակներում մենք փորձեցինք օգտագործողին տարբեր աղբյուրներից արդիական և օպերատիվ տեղեկատվություն ստանալու կազմակերպված հասանելիության հնարավորություն ընձեռել: Մեր կայքը ձևավորվում է ավտոմատ կերպով, ինչը երաշխավորում է օրվա տեղեկատվական պատկերի անկողմնակալ արտացոլում»,- «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած www.mediagid.am նախագծի շնորհանդեսի ընթացքում հայտարարեց նախագծի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։

Այժմ լուրերի որոնման համար պետք չէ մտնել բազմաթիվ կայքեր, բավական է կանոնավոր կերպով այցելել MediaGid։ www.mediagid.am ագրեգատորի կայքում այժմ օրական ստացվում է մինչև 1000 միավոր տեղեկատվություն երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Տեղեկատվությունը թարմացվում է շուրջօրյա՝ իրական ժամանակի ռեժիմում։

«Մենք ցանկանում ենք մեր նախագիծը մուլտիմեդիոն դարձնել. կայքում կներկայացվի ոչ միայն տեքստային տեղեկատվություն, այլ նաև ֆոտոնյութեր, իսկ հետագայում նաև՝ տեսանյութեր։ Բազմաթիվ աղբյուրներից տեղեկատվություն հավաքելով՝ մենք ցանկանում ենք մեր ծառայությունն ավելի մատչելի դարձնել օգտագործողի համար, ով հնարավորություն կստանա համեմատել և համադրել նույն տեղեկատվությունը տարբեր գործակալությունների մեկնաբանությանը»,- ասաց Մարտիրոսյանը։

Կայքի ինքնատիպ նորույթների թվում է հանրաճանաչության ցուցիչն ըստ կատեգորիաների՝ մարդիկ, ընկերություններ, սպորտ, շոու-բիզնես։ Երբ հաղորդագրությունը հայտնվում է MediaGid.am-ում, հատուկ մոդուլը նյութերում անունների և ընկերությունների անվանումների որոնում է իրականացնում։ Ընդ որում՝ հաշվարկն անցկացվում է բոլոր նյութերով՝ անկախ հաղորդագրության  լեզվից։ Կայքի այցելուների համար հասանելի է նաև որոնողական համակարգը, լուրերի պահոցը, եղանակի տեսությունը Հայաստանի 22 քաղաքում, ինչպես նաև բանկերում արժույթի փոխարժեքները։

MediaGid ազգային տեղեկատվական համակարգը հատուկ գործընկերային ծրագիր է մշակել ԶԼՄ-ների համար, ինչը նրանց հնարավորություն կընձեռի ավելացնել հաճախելիությունը և ընդլայնել իրենց լսարանը։ Գործընկերային ծրագրին կարող են մասնակցել լրատվական գործակալությունները, տպագիր ԶԼՄ-ների էլեկտրոնային տարբերակները, հեռուստաալիքների և ռադիոկայանների կայքերը, ցանցային և թեմատիկ հրատարակությունները։

«Մենք կարծում ենք, որ տեղեկատվական ագրեգատորը մեծ օգուտ կբերի ԶԼՄ-ներին՝ տրաֆիկն ուղղելով դեպի նրանց վեբ-կայքերը։ Մեր համակարգը հեռարձակում է միայն վերնագիրը և ոչ մեծ ծանուցում հաղորդագրության դիտման համար, իսկ ամբողջությամբ ընթերցելու համար օգտագործողը պետք է անցնի տեղեկատվության աղբյուրի համապատասխան ինտերնետային էջ»,- ասաց Մարտիրոսյանը։

«All Media» ՓԲԸ-ն ստեղծվել է 2010 թվականին Հայաստանի ինտերնետ նախագծերում վենչուրային ներդրումներ իրականացնելու նպատակով: «All Media» ՓԲԸ-ի հետաքրքրությունների ոլորտում են նաև ինտերնետ-մարքեթինգը, ինտերնետ-գովազդը, PR-ը ինտերնետում, կայքերի մշակումն ու առաջխաղացումը, կոնտեքստային գովազդը, կայքերի աուդիտը, քոնսալթինգը:

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։