480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ջրծաղիկի հետ կապված իրավիճակը կայուն է. Առողջապահության նախարարություն
19:59
29 Նոյեմբերի 2010

Հայաստանում ջրծաղիկի հետ կապված իրավիճակը կայուն է, երկուշաբթի տեղեկացնում է հանրապետության Առողջապահության նախարարությունը։

«2010 թվականին ջրծաղիկով հիվանդացությունը հանրապետությունում գտնվում է միևնույն մակարդակի վրա, ինչ-որ նախորդ տարիներին: 2010 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին նկատվել է ջրծաղիկով հիվանդացության որոշ բարձրացում Սյունիքի մարզում, արձանագրվել է 126 դեպք: Հիվանդության տարածումը կանխարգելելու նպատակով համապատասխան հակահամաճարակային միջոցառումներ են ձեռնարկվում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ջրծաղիկը սուր վարակիչ հիվանդություն է, որը հերպեսվիրուսների (VZV) կողմից, փոխանցվում է/հարուցվում է 3-րդ տիպի օդակաթիլային ճանապարհով, բնութագրվում է տենդով և մաշկի ու լորձաթաղանթների վրա փոքր, թափանցիկ պարունակությամբ լցված բշտիկների առաջացումով:

Մեղմ կլիմայական պայմաններում բնակչության առնվազն  90% -ը հիվանդանում է ջրծաղիկով մինչև 15 տարեկանը, իսկ առնվազն 95%-ը` մանկական  տարիքում: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է: Վիրուսն անկայուն է շրջակա միջավայրում, որի հետևանքով, որպես կանոն, վարակը չի փոխանցվում երրորդ անձի և հիվանդի օգտագործած անձնական իրերի միջոցով: Հիվանդության գաղտնի շրջանը 21 օր է: Հիվանդությունը սովորաբար թեթև է ընթանում` աննշան ջերմությամբ, չափավոր ախտանշաններով և մաշկի բշտիկավոր ցանավորմամբ: Իրականացվող հակահամաճարակային միջոցառումները հիմնականում ուղղված են դեպքերի տեղայնացմանը և վարակի հետագա տարածման կանխմանը:

2010թ. ջրծաղիկով հիվանդացությունը հանրապետությունում գտնվում է միևնույն մակարդակի վրա, ինչ-որ նախորդ տարիներին: 2010 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին նկատվել է ջրծաղիկով հիվանդացության որոշ բարձրացում Սյունիքի մարզում, արձանագրվել է 126 դեպք: Հիվանդության տարածումը կանխարգելելու նպատակով համապատասխան հակահամաճարակային միջոցառումներ են ձեռնարկվում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: