478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նկատմամբ Թուրքիայի իմիտացիոն քաղաքականությունը նվազագույնը մինչև 2011թ.-ի ընտրությունները կտևի. թուրքագետ
13:44
29 Նոյեմբերի 2010

Հայաստանի նկատմամբ Թուրքիայի իմիտացիոն քաղաքականությունը նվազագույնը մինչև 2011թ.-ի խորհրդարանական ընտրությունները կտևի, կարծում է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը։

 «Թուրքիայի երկակի դիրքորոշումը՝  արտաքին աշխարհին հանդուրժողական և պատասխանատու գործընկերի տեսքով  ներկայանալը, իսկ ներքին քաղաքականությունում հակահայկական տրամադրությունների շիկացումը շարունակելը, նվազագույնը մինչև 2011թ.-ի կեսը՝ Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները կտևի»,- երկուշաբթի լրագրողներին ասաց Մելքոնյանը։

Ըստ նրա՝ Թուրքիան հայ-թուրքական սկսված գործընթացը փակուղի է մտցրել, ինչը լրջորեն վնասել է նրա միջազգային հեղինակությանը, և դրանից հետո այն իմիտացիոն բնույթի  քայլեր է ձեռնարկում, որոնք  ուղղված են, որպեսզի ն վերցրած պարտականությունների կատարման  և հայ-թուրքական գործընթացին հավատարմության տպավորություն ստեղծեն։

Փորձագետը նշեց, որ միայն խորհրդարանական ընտրությունների չնախատեսված  արդյունքների բացակայության դեպքում է հնարավոր փոփոխություններ սպասել Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ։

Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների ելքի հնարավոր սցենարների մասին խոսելիս Մելքոնյանը նշեց, որ առավել բարձր է իշխող կուսակցության հաղթանակի հավանականությունը։

Միաժամանակ թուրքագետն ընդգծեց, որ դա բոլորովին չի բացառում Անկարայի կողմից իմիտացիոն դիվանագիտության անհապաղ դադարեցումը։

Ինչպես նշեց Մելքոնյանը, պաշտոնական Անկարայի կողմից «լուռ դիվանագիտություն» տերմինի ներմուծումը թույլ է տալիս Թուրքիային արտաքին աշխարհին ոչ միայն ցույց տալ, որ իբրև նա խնդիրներ չունի հարևանների հետ, այլ մանևրել ներքին քաղաքականության հարցերում, երբ ժամանակակից թուրքական հասարակությունում հակահայկական տրամադրությունն է իշխում։

Ինչ վերաբերում է հետագայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հավանականությանը, Մելքոնյանն ընդգծեց, որ նրանք ոչ հենց հայ-թուրքական արձանագրությունների վրա կհիմնվեն, «այլ փաստաթուղթը արձանագրությունների հիման վրա վաղ թե ուշ կընդունվի»։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: