484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը նշում է 20-ամյակը
12:38
29 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը նշում է իր 20-ամյակը: Հայտնի ուսումնական հաստատության հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառումն անցկացվել է նախօրեին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում, միջոցառման ներկա էր նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ՀՀ կառավարության ղեկավարը վարչապետի հուշամեդալներ է հանձնել ճամերանի փոխտնօրեններ Գագիկ Թոռչյանին և Արփինե Փափազյանին: Ուսումնական հաստատության մի շարք աշխատակիցներ արժանացան ՀՀ կառավարության շնորհակալագրերի:

Անանիա Շիրակացու անվան ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանն ու տնօրենի զարգացման ծրագրի և ընդհանուր հարցերի գծով տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ինչպես նաև ուսումնական հաստատության մի շարք աշխատակիցներ, արժանացան ՀՀ Ազգային ժողովի պատվավոր մեդալների:

Ճեմարանը ստեղծվել է 1990 թ.-ին կառավարության որոշմամբ՝ որպես ուսումնական հաստատություն, որի նպատակն է շնորհալի երեխաների բացահայտումն ու նրանց կրթության կազմակերպումը: Ճեմարանում բացի հայազգի երեխաներից ուսանել և ուսանում են երեխաներ ԱՄՆ-ից, Կանադայից, Անգլիայից, Իտալիայից, Մեքսիկայից, Կիպրոսից, Իսրայելից, Իրանից, Լիբանանից, Ավստրիայից, Լեհաստանից, Հնդկաստանից, Սիրիայից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից և ԱՊՀ մի շարք երկրներից:

Ուսումնական հաստատությունում ստեղծվել է Տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների և զարգացման կենտրոն, որի նպատակն է ժամանակակից մեթոդներին տիրապետող նորարար-ուսուցիչների ձևավորմանն աջակցելը: Բացի այդ, գործում է երգչախումբ, կերպարվեստի, պարի ստուդիաներ, թատերական ստուդիա, մնջախաղի թատրոն, մարզական սեկցիա, անցկացվում են առարկայական ֆակուլտատիվներ:

Անանիա Շիրակացու անվան ճեմարանի սաները բավականին հաջող են հանդես գալիս հանրապետական և միջազգային օլիմպիադաներում:

2008 թ.-ից ուսումնական հաստատությունը ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի անդամ է, ինչպես նաև՝ «Ռաունդ սքուեր» միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ: Այս ասոցիացիայում ներառված դպրոցները սաների մոտ ձևավորում են մարդասիրական, քաղաքացիական և հոգևոր բարձր արժեքներ:

2010 թ.-ի սեպտեմբերին ճեմարանը Microsoft-ի կողմից ճանաչվել է աշխարհում 56 առաջադեմ, նորարարական դպրոցներից մեկը:

1994 թ.-ից ճեմարանում կազմակերպվում են քիմիայի, կենսաբանության, մաթեմատիկայի, աշխարհագրության հանրապետական օլիմպիադաներ: Բացի այդ, ուսումնական հաստատությունը կազմակերպում է «Սահմանադրություն և իրավունք» հանրապետական օլիմպիադան:

Ճեմարանի փոխտնօրեն Արփինե Փափազյանի խոսքերով՝ ուսումնական հաստատությունը սզբկից հիմնադրվել է որպես դպրոց՝ շնորհալի երեխաների համար, ովքեր ձգտում են լավ կրթություն ստանալ:

«Դպրոցի նպատակն էր բացահայտել այդ շնորհը, հնարավորություններ ստեղծել դրա զարգացման համար», - ասել է Փափազյանը:

Նրա խոսքերով՝ ճեմարանի բոլոր 1090 շրջանավարտները կայացած մարդիկ են, լավ մասնագետներ:

«Մենք չունենք շրջանավարտներ, ովքեր բարձրագույն կրթություն չեն ստացել: Ավելին, մեր շրջանավարտները սովորում են Հարվարդում, Օքսֆորդում, Քեմբրիջում, Մոսկվայի պետական համալսարանում... Մեր երեք շրջանավարտները դարձել են նախագահի հատուկ մրցանակի դափնեկիր: Մենք լիարժեք կերպով կատարում ենք մեր առաքելությունը», - ասել է նա:

Փափազյանի խոսքերով՝ ճեմարանում չկան միջին սովորողներ: Ուսումնական հաստատության սաները հաջողության են հասնում արվեստում, իսկ թատերական ստուդիայի դերասանները ոչնչով չեն զիջում պրոֆեսիոնալներին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: