486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Սարգսյանը կարևորել է կանանց դերն ու ակտիվ գործունեությունը երկրի քաղաքական կյանքում
11:07
29 Նոյեմբերի 2010

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում, հանդիպում ունենալով ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հետ, կարևորել է կանանց դերն ու ակտիվ գործունեությունը երկրի քաղաքական կյանքում:

«Մեր կուսակցությունն առանց կանանց ավելի աղքատ կլիներ, իրավունք չէր ունենա ներկայացնել հասարակության ձգտումներն ու ցանկությունները, առանց հանրապետական կանանց, անշուշտ, մենք չէինք կարող լինել այն կուսակցությունը, ինչպիսին դարձել ենք 20 տարվա ընթացքում», - ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գլխավորող Սարգսյանը շաբաթ օրը Ծաղկաձորում տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Հանդիպումը նվիրված էր ՀՀԿ-ի 20-ամյակին:

Նախագահը նշել է, որ չնայած ՀՀԿ-ն պահպանողական կուսակցություն է, որի արժեքային համակարգում ընտանիքը, երեխաները, իհարկե, ամենակարևոր բաղադիրչներից են, բայց երբեք ոչ իր, և ոչ էլ կուսակցության ղեկավարության մտքով իսկ չի կարող անցնել, որ Հանրապետական կանանց գործունեությունը կամ հայ կանանց գործունեությունը պետք է սահմանափակվի ամուր, լավ ընտանիք ունենալով, երեխաների դաստիարակությամբ, կամ էլ ընտանեկան ջերմ մթնոլորտ ստեղծելով:

«Ոչ, բնավ ոչ: Մենք միշտ ընդգծել ենք կանանց ակտիվության անհրաժեշտությունը: Մեզ համար շատ մեծ շռայլություն կլիներ, եթե փորձեինք սահմանափակել կանանց հնարավորությունները», - ասել է ՀՀ նախագահը:

Նախագահի խոսքերով՝ ինըք բազմիցս ընդգծել է և հիմա էլ ասում է, որ մշտապես տեղ է տրվել կուսակից կանանց, բայց դեռևս այստեղ շատ մեծ անելիքներ կան:

ՀՀ նախագահը նշել է, որ Կուսակցության խորհրդում, խորհրդարանում, գործադիր իշխանությունում կանանց թիվը շատ փոքր է: Նրա խոսքերով՝ կանայք, այդ թվում նաև ՀՀԿ-ն ներկայացնող կանայք, պետք է տեսնեն, որ բարեխիղճ աշխատանքի դեպքում նրանք զրկված չեն ծառայողական կարիերայի առաջխաղացման հնարավորությունից:

ՀՀ նախագահը մաղթել է կանանց ակտիվ կենսակերպ: «Առանց ակտիվության դժվար է լուրջ խնդիրներ լուծել և անհնար է կարևոր գործ անել», - ընդգծել է նա՝ շնորհավորելով հավաքվածներին ՀՀԿ-ի 20-ամյակի կապակցությամբ:

ՀՀ նախագահը կանանց կոչ է արել բաց ու անկեղծ երկխոսության ամենատարբեր հարցերի շուրջ:

ՀՀԿ-ի կանանց խորհրդի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության 128 հազար անդամներից 64 հազարը կանայք են:

Նրա խոսքերով՝ ՀՀԿ-ի խորհրդում 4 կին կա, ՀՀ ԱԺ-ում՝ երկու, ևս մեկ կին-հանրապետական կա կառավարությունում:

Նա նաև տեղեկացրել է, որ կին-հանրապետականները գլխավորում են 23 համայնք, կուսակցության 275 ներկայացուցիչ ներառված է տեղական ինքնակառավարման մարմիններում, երկու կին գլխավորում է ՀՀԿ-ի շրջանային կազմակերպությունները, իսկ 288-ը գլխավորում են առաջնային կազմակերպություններ՝ հաջող կերպով տեղում աշխատելով մարդկանց հետ:

Նաղդալյանը նշել է, որ կին-հանրապետականների գործունեությունն ուղղված է կուսակցության և պետության առջև նախագահի կողմից դրված կարևորագույն խնդիրների իրագործմանը:

«Մենք ունենք հզոր ազգային բանակ, սակայն վստահ եղեք, որ ի դեմս Կանանց խորհրդի՝ կա ևս մեկ մարտունակ, ազնիվ և պետությանը նվիրված բանակ», - ասել է Նաղդալյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։