484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+2
Եղանակը Երևանում
Հայ
Ուղղում. Հայաստանի Վերահսկիչ պալատը ՀՀ ԱԺ պատգամավորին դատի է տվել զրպարտության համար
12:18
27 Նոյեմբերի 2010

Խմբ. կողմից

Նոյեմբերի 17-ի նյութում ուսումնական հաստատության անվանումը սխալ է նշվել: «Անանիա Շիրակացի ճեմարան»-ի փոխարեն պետք է կարդալ «Անանիա Շիրակացի համալսարան»: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներողություն է հայցում սխալի համար: Ստորև բերվում է խմբագրության կողմից ուղղված տեքստը

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Վերահսկիչ պալատը դատարան է դիմել ՀՀ ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանի դեմ հայցով, չորեքշաբթի ՀՀ խորհրդարանի նիստի ժամանակ տեղեկացրեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանը նախօրեին Հայաստանի Վերահսկիչ պալատին մեղադրել է, որ Անանիա Շիրակացի համալսարանում ստուգում անցկացնելիս՝ ՎՊ-ի աշխատակիցները 4 հազար դոլար կաշառք են պահանջել:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ մենք ՀՀ գլխավոր դատախազություն դիմում ենք հղել սուտ տեղեկատվությունների և Վերահսկիչ պալատի նկատմամբ զրպարտության տարածման մասին քրեական գործ հարուցելու վերաբերյալ: Սակայն գլխավոր դատախազությունից տեղեկացրել են, որ այդ կառույցի իրավասությունների մեջ չի մտնում քրեական գործերի հարուցումը, և մեզ խորհուրդ տվեցին դիմել դատարան: Մենք ունենք միայն մեկ ճանապարհ՝ դիմել դատարան, մենք այսօր արել ենք դա: Ես այս հարցը փակված եմ համարում», - հայտարարեց Զաքարյանը:

Նա նշեց, որ շատերն են ցանկանում պալատին ներգրավել «իրենց կեղտոտ խաղերի մեջ», շատերն են փորձել խախտել կառույցի հեղինակությունը, և, ինչպես ցույց տվեց նախօրեին արված պատգամավորի հայտարարությունը, անընդունելի մեթոդները շարունակում են կիրառվել:

«Այն, ինչ մենք բացահայտել ենք Անանիա Շիրակացի համալսարանում, ճիշտ է: Ցանկանում եմ նշել, որ այս ուսումնական հաստատության 100 տոկոսանոց սեփականատերն այն պատգամավորն է, ով նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ: Կարծում եմ, որ Հայաստանի Սահմանադրության համաձայն, նման գործունեությունն անընդունելի է և չի համապատասխանում պատգամավորի աշխատանքին», - ընդգծեց նա:

ՎՊ-ի նախագահն ընդգծեց, որ պատգամավորի հայտարարությունը մանրամասն ուսումնասիրվել և վերլուծվել է: Ինչպես հիշեցրեց Զաքարյանը, պատգամավորը հայտարարել է, որ ՎՊ-ն ստուգել է 37 բուհ, սակայն միայն չորս բուհի տվյալ է հրապարակել:

«Այս ամենը չի համապատասխանում իրականությանը: Հայաստանում արտոնագիր է տրամադրվել 51 ոչ պետական բուհի, որոնցից ՎՊ-ն ուսումնասիրման համար ընտրել է 15-ը», - տեղեկացրեց նա:

Զաքարյանի խոսքերով՝ տվյալ բուհերում բացահայտված բոլոր խախտումները հրապարակվել են կառույցի կայքում:

Մնացած բուհերի մասով նա պարզաբանեց, որ այդ ուսումնական հաստատություններում ստուգումներ է անցկացնում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Զաքարյանը հատկապես նշեց, որ ՎՊ-ն չի ստուգել ոչ պետական ուսումնական հաստատությունների գործունեությունը սահմանափակվելով ՀՀ ԿԳՆ-ի Լիցենզավորման վարչության կողմից արտոնագրերի տրամադրման գործունեության օրինականության ստուգմամբ:

Սակայն պատգամավոր Սպարտակ Մելիքյանը լրագրողներին վերահաստատեց իր մեղադրանքները Վերահսկիչ պալատի հասցեին՝ հայտարարելով, որ ՎՊ-ի աշխատակիցներից մեկը, ով ստուգումներ է անցկացրել Անանիա Շիրակացի համալսարանում, 4 հազար դոլար կաշառք է պահանջել: Միաժամանակ նա ընդգծեց, որ գործի քննության համար մտադիր է հրաժարվել պատգամավորական անձեռնմխելիությունից:

«Ես կխնդրեմ խորհրդարանին զրկել ինձ պատգամավորական անձեռնմխելիությունից, որ կարողանամ ցուցմունքներ տալ և որ ոչ ոք չկարողանա մեղադրել ինձ, թե ես խուսափում եմ պարզաբանումներ տալուց», - հայտարարեց նա:

Մելիքյանն ընդգծեց, որ խոսքը ոչ թե Անանիա Շիրակացի համալսարանի եզակի դեպքի մասին է, այլ՝ ՎՊ-ի աշխատանքի, որտեղ հարկավոր է կանխել գոյություն ունեցող խախտումները և կողմնակալ վերաբերմունքը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: