486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետն այցելել է Երևանում առաջին արդիականացված անձնագրային գրասենյակ
17:19
26 Նոյեմբերի 2010

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ուրբաթ այցելել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի առաջին լիովին վերազինված անձնագրային բաժանմունք:

Նախկինում անձնագրային գրասենյակը գտնվում էր Ոստիկանության վարչության շենքի առաջին հարկում: Այժմ դրա համար առանձին շենք է հատկացվել, որը լիովին նորոգվել և վերազինվել է: Վարչությունը համալրված է էլեկտրոնային տերմինալներով, որի միջոցով քաղաքացիները կարող են արագ վճարումներ կատարել անձնագրերի և վիզաների հետ կապված ծառայությունների դիմաց:

Բացի այդ, անձնագրային բաժանմունքի աշխատանքը կազմակերպված է ընդհանուր դահլիճի սկզբունքով. աշխատակիցները կաշխատեն աչքի համար տեսանելի ապակեպատ հատվածներում, իսկ բոլոր իրականացվող գործառույթները քաղաքացիները կարող են տեսնել էկրանին, որը կախված է դահլիճի կենտրոնում:

«Անհրաժեշտ է նշել, որ դա մեր համակարգային բարելավումների կարևորագույն տարրերից մեկն է: Գաղտնիք չէ, որ առաջին խնդիրներից մեկը մեր քաղաքացիներին անձնագրային ծառայությունների որակ ապահովելն է, և այդ ծառայությունները պետք է հարմարավետ և ժամանակակից տեխնոլոգիաներով զինված լինեն»,- տարածքը նայելու ժամանակ լրագրողներին ասաց վարչապետը:

Հայկական կառավարության ղեկավարը նաև նշեց, որ անձնագրային ծառայություն ստանալու էլեկտրոնային համակարգը լիովին բացառում է կոռուպցիոն ռիսկերը:

ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության ֆինանսատնտեսական բաժնի պետ Հայկ Գաբրիելյանն իր հերթին նշեց, որ նոր բաժնի վերազինումն ու նորոգումը լիովին իրականացվել են վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին, և այդ նպատակների համար շուրջ 28,5 մլն դրամ  (գրեթե 80 հազար դոլար) է ծախսվել:

Գաբրիելյանն ավելացրեց, որ նախկինում բաժանմունքում ընդամենը երկու համակարգիչ է եղել, իսկ այժմ աշխատակիցները ևս յոթն են ստացել:

Միաժամանակ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը նշեց, որ 2011թ.-ին արտաբյուջետային միջոցների հաշվին նախատեսվում է նորոգել Երևանի ևս երեք բաժանմունք և հիմնանորոգել Ավան վարչական շրջանի բաժանմունքը:

Բացի այդ, ըստ նրա, 2012թ.-ին ծրագրվում է վերազինել մարզային բաժանմունքները:

Օսիկյանն ավելացրեց, որ այդ բաժանմունքների վերազինումն ու աշխատանքի նոր սկզբունքները մտնում են ՀՀ ոստիկանության բարեփոխումների ծրագրի մեջ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ: