484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի օլիմպիական չեմպիոնների պատկերով նամականիշեր են շրջանառության մեջ դրվել Երևանում
13:53
26 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Հայաստանի օլիմպիական չեմպիոններ» շարքի նամանակիշեր են ուրբաթ մարվել Երևանում տրանսպորտի և կապի նախարարի և Haypost Trust Management-ի գլխավոր տնօրենի մասնակցությամբ։

160-ական դրամ անվանական արժեքով (մոտ 0,44 դոլար) նամականիշերը նվիրված են Հայաստանի օլիմպիական չեմպիոններ Վլադիմիր Ենգիբարյանին (բռնցքամարտիկ, 1956 թվականի Մելբուրնի օլիմպիական խաղերի չեմպիոն), Ֆաինա Մելնիկին (թեթև աթլետիկա, 1972 թվականի Մյունխենի օլիմպիական չեմպիոնուհի), Յուրի Վարդանյանին (ծանրամարտիկ, 1980 թվականի Մոսկվայի օլիմպիական խաղերի չեմպիոն)։

Միջոցառման ընթացքում Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը կարևորեց Օլիմպիական չեմպիոնների պատկերով  նամանականիշերի մարումը՝ երախտագիտության խոսքեր հղելով նրանց։

«Նամականիշերի վրա պատկերված բոլոր չեմպիոնները մեր ժամանակակիցներն են, և հույս ունեմ, որ շուտով նամականիշերի վրա կպատկերվեն նաև հայ այլ հայտնի գործիչներ»,- ասաց Վարդանյանը։

Ինչպես նշեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը, Օլիմպիական չեմպիոնների պատկերով նամականիշերի թողարկումը լավ ազդակ է երիտասարդ մարզիկների վարպետության բարձրացման և Հայաստանը միջազգային ասպարեզում պատշաճ ներկայացման համար։

Այսօր մարվել են նաև 2010 թվականի Սինգապուրի Երիտասարդական օլիմպիական խաղերին, Հարավային Աֆրիկայում ֆուտբոլի աշխարհի առաջնությանը և 2010 թվականի Վանկուվերի Օլիմպիական խաղերի լեռնադահուկային մարզաձևին նվիրված նամականիշեր։

Մարզական թեմայով նամականիշերը ֆիլատելիայի ամենաթանկ ուղղություններից են։

«Հայփոստ» ընկերությունը նոր նամականիշեր շրջանառության մեջ դնելու իր ծրագրի շրջանակներում 2009 թվականից Հայաստանի օլիմպիական չեմպիոններ նոր շարք է թողարկել։ Այդ շարքի առաջին նամականիշերը 2009 թվականին դարձան օլիմպիական չեմպիոններ Հրանտ Շահինյանի (երկու ոսկե մեդալ է նվաճել Հելսինկիի օլիմպիական խաղերում 1952 թ.), Ալբերտ Ազարյանի (1956թ. Մելբուրնի և 1960 թ. Սկվո-Վելլիի (ԱՄՆ) օլիմպիական խաղերում սպորտային գիմնաստիկայի երկակի չեմպիոն) և Իգոր Նովիկովի (1956թ. Մելբուրնի և 1964 թ. Տոկիոյի օլիմպիական խաղերում հնգամարտի երկակի չեմպիոն) պատկերով  նամականիշեր։

Մինչև տարեվերջ «Հայփոստի» կողմից կմարվեն և շրջանառության մեջ կդրվեն տարբեր թեմաներով ևս 14 նամականիշեր։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: