478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+38
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի գլխավոր դատախազությունը հերքել է ՀԴԲ-ի գործակալների ժամանման մասին տեղեկատվությունը
13:37
26 Նոյեմբերի 2010

ՀՀ գլխավոր դատախազությունը հերքել է տեղեկատվությունն այն մասին, թե ԱՄՆ-ում հայկական հանցավոր խմբավորման գործունեությունը քննելու կապակցությամբ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները ժամանել են հանրապետություն, և իշխանությունները հրաժարվել են համագործակցել նրանց հետ:

Նյու Յորքում և Լոս-Անջելեսում հոկտեմբերի 13-ին հանցավոր խմբավորման շուրջ 40 անդամ է ձերբակալվել, որի պարագլուխները Հայաստանից եկած ներգաղթյալներ կամ ՀՀ քաղաքացիներ են: Ձերբակալված քաղաքացիներին մեղադրում են այն բանի մեջ, որ ԱՄՆ-ի 25 նահանգներում 118 գոյություն չունեցող բժշկական հաստատությունների ցանցի ստեղծման միջոցով նրանք հափշտակել են շուրջ 162 միլիոն դոլար, ինչը այդ ոլորտի պատմության մեջ խոշորագույն մեքենայությունն է: Հետաքննության տվյալների համաձայն՝ հայկական հանցավոր խմբավորման պարագլուխն է «օրենքով գող» Արմեն Ղազարյանը «Պզո» մականունով, ով ձերբակալվել է Երևանում 2009 թ.-ի ապրիլի 7-ին: -0-

Հինգշաբթի «Հայկական ժամանակ» թերթը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի ՀԴԲ-ն Հայաստանի իշխանություններին 30 անձանց ցուցակ է ներկայացրել, ովքեր ինչ-որ առումով կապված են այսպես կոչված «Պզոյի գործի» հետ՝ առաջարկելով ձերբակալել ցուցակում ընդգրկված մարդկանց և նրանց ԱՄՆ հանձնել։ Սակայն ՀՀ իշխանությունները հրաժարվել են ցուցակում ընդգրկված անձանցից  որևէ մեկին ամերիկացի իրավապահներին հանձնել։

ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի խոսքերով՝ տվյալ հրապարակումն իրականության հետ որևէ ընդհանրություն չունի: «Հայտարարում եմ, որ ԱՄՆ-ից ընդհանրապես և ՀԴԲ-ից, մասնավորապես, տվյալ քրեական գործով իրավական օգնություն տրամադրելու մասին որևէ հարցում չենք ստացել,  չենք ստացել նաև ձերբակալման կամ կալանավորման համար անձանց որևէ ցուցակ», - ասել է Տռուզյանը:

Նա կրկին հերքել է լուրերն այն մասին, թե Երևան ՀԴԲ-ի գործակալներ են ժամանել: «Հակառակի մասին պնդումներն ուղղակի մտացածին են», - ասել է Տռուզյանը:

Նա կրկին ընդգծել է, որ ՀՀ Դատախազությունը պատրաստ է իր իրավասությունների շրջանակներում աջակցել նախաքննությանը և իրավական օգնություն ցուցաբերելու համար հարցում ստանալու դեպքում ապահովել դրա օպերատիվ իրականացումը հնարավորինս կարճ ժամկետներում:

Իսկ «Ժամանակ» թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, գրել է, որ ԱՄՆ-ում հայկական հանցավոր խմբավորման գործունեության քննության շրջանակներում Հայաստան է ժամանել ՀԴԲ-ի ութ գործակալ, որոնք իբր-թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ նախօրոք ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ սկսել են մանրակրկիտ ստուգումներ անցկացնել Պետեկամուտների կոմիտեում, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում, ինչպես նաև Հայաստանի մի քանի բանկերում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։