486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում շուրջ 500 միջոցառում է իրականացվում
13:28
26 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում այսօր ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում շուրջ 500 միջոցառում և 197 ուղղություններով բարեփոխումների նախագծեր են իրականացվում, ուրբաթ ասաց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

«Հայաստան-ԵՄ քաղաքական համագործակցությունն արդյունավետ կերպով զարգանում է և հանրապետության արտաքին-քաղաքական առաջնահերթություններից մեկն է: Հայաստանն ակտիվորեն ներգրավված է Եվրամիության հետ քաղաքական համագործակցության բոլոր ուղղություններում», - ասաց Բաղդասարյանը Երևանում մեկնարկած «Եվրոպական հեռանկարները «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում և Հայաստան-Եվրոպական միություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների գործընթացում» երկօրյա համաժողովի ընթացքում:

Նա հիշեցրեց, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունն ավելի շատ է ամրապնդվել 2009 թ.-ին, երբ հաստատվեց 2009-2011 թթ.-ի համագործակցության ծրագիրը:

Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Եվրամիության խորհրդատվական խումբը, որի կազմում ներառված միջազգային փորձագետները նպաստում են երկրում իրագործվող բարեփոխումներին:

Միաժամանակ նա գոհունակությամբ նշեց, որ Հայաստանում եվրոպացի փորձագետների գործունեությունը երկարացվել է ևս երեք տարով, ինչը խթան կդառնա բարեփոխումների իրագործման համար:

«Մեզ լուրջ բարեփոխումներ են սպասում և ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը վկայում է քաղաքական համագործակցության նոր որակի մասին», - ասաց Բաղդասարյանը:

Նա նաև ընդգծեց, որ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը կարող է լուրջ ազդակ դառնալ՝ մասնակից-երկրներում բարեփոխումների և մտածելակերպի փոփոխման համար:

««Արևելյան գործընկերության» մասնակից-երկրներում բարեփոխումների խթանման համար ԵՄ-ի կողմից մեկուկես միլիարդ եվրո է նախատեսված, և Հայաստանը պետք է նախաձեռնոդ քաղաքականություն իրականացնի ԵՄ-ի կողմից առաջարկվող գործիքների օգտագործման համար», - ասաց Բաղդասարյանը:

Համաժողովը կազմակերպել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» կազմակերպությունը (International Center for Human Development, ICHD)՝ Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության և «Ֆրիդրիխ Էլբերտ» հիմնադրամի աջակցությամբ։

Համաժողովի նպատակն է քաղաքականության մշակման և որոշումների ընդունման գործընթացում բարձրացնել քաղաքացիական հասարակության և հասարակական կազմակերպությունների դերը: Նախատեսվում է, որ համաժողովի արդյունքները կամփոփվեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթի ժամանակ:

Համաժողովին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Չեխիայի, Դանիայի, Թուրքիայի, Շցեդիայի, ինչպես նաև եվրոպական և միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵՄ, ԵԱՀԿ, ԵԽ, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։