478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնի արդյունքում շուրջ 21 միլիոն դոլար է հավաքվել
10:22
26 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լոս-Անջելեսում մի քանի ժամ առաջ ավարտված «Հայաստան» համահայկական հիմնադրամի տասներկուժամյա հեռուստամարաթոնի արդյունքում շուրջ 21 միլիոն ԱՄՆ դոլար է հավաքվել:

Թվով 13-րդ հեռուստամարաթոնն անցկացվել է «Ջուրը կյանք է» նշանաբանի ներքո: Փոխանցված և խոստացված 20 862 733 դոլարը կհատկացվեն Լեռնային Ղարաբաղում ջրամատակարարման համակարգերի կառուցման ու Հայաստանում գյուղերի զարգացման ծրագրերի ֆինանսավորմանը:

Լոս-Անջելեսում գտնվող ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ու Հայ Առաքելական Եկեղեցու Արցախյան թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը շնորհակալություն են հայտնել ակցիայի բոլոր մասնակիցներին:

Հեռուստամարաթոնի նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Մոսկվայում կազմակերպված գալա-համերգի ընթացքում հավաքվել էր ավելի քան 8 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ եվրոպական ֆոնետոնի ընթացքում 1,3 միլիոն եվրո է նվիրաբերվել:

Ամենամյա հեռուստամարաթոնը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից անցկացվում է 1998 թ.-ից: Նախորդ տարի «Հեռուստամարաթոն 2009»-ի շրջանակներում 15,8 միլիոն դոլարի նվիրատվություն հավաքվեց:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հիմնադրվել է 1992 թ.-ին, նրա հիմնական խնդիրը համազգային նախագծերի իրագործումն է, Հայաստանի և ԼՂՀ-ի ենթակառուցվածքների զարգացումը: ՀՀ նախագահի գլխավորած Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում ներառված են հայկական սփյուռքի հեղինակավոր ներկայացուցիչներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: