477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+26
Եղանակը Երևանում
Հայ
«Շիրակ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ է դարձել Սամվել Պետրոսյանը
19:43
25 Նոյեմբերի 2010

«Շիրակ» (Գյումրի) ֆուտբոլային ակումբի նոր գլխավոր մարզիչ է դարձել ԽՍՀՄ առաջնության արծաթե մրցանակակիր և «Արարատի» կազմում ԽՍՀՄ Գավաթակիր Սամվել Պետրոսյանը, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 56-ամյա մարզչի հետ մեկ տարով պայմանագիր է ստորագրվել։

Սամվել Պետրոսյանը հայ փորձառու մասնագետներից է, որ իր մարզչական գործունեությունը սկսել է 1980-ականներին` ավարտելով ֆուտբոլիստի կարիերան Երևանի «Արարատում» և Աբովյանի «Կոտայքում»: 1992 թվականի Հայաստանի անդրանիկ առաջնությունում Սամվել Պետրոսյանը գլխավորել է նորաստեղծ «Կիլիկիան», իսկ հոկտեմբերին, երբ կազմավորվեց Հայաստանի ազգային հավաքականը, նշանակվեց գլխավոր մարզիչ Էդուարդ Մարգարովի օգնական: Եղել է «Կիլիկիա», «Կոտայք» ակումբների մարզիչ, աշխատել է այնպիսի թիմերի հետ, ինչպիսիք են «Երևան», «Արաքս», «Միկա», «Փյունիկ»։ Պետրոսյանը հաջողությամբ աշխատել է Հայաստանի երիտասարդական հավաքականների հետ։

Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն որոշում է ընդունել ազգային առաջնության բարձրագույն լիգայի մասնակիցների կազմի ընդլայնման մասին՝ պահպանելով նրանում վերջին տեղը զբաղեցրած «Շիրակը»։

Նկատի առնելով այն, որ «Շիրակ» թիմը, որը 2010 թվականի առաջնության արդյունքներով պետք է լքեր բարձրագույն լիգան, կա նոր հովանավոր, որը լայնածավալ աշխատանք է իրականացնում ակումբի ենթակառուցվածքի  կատարելագործման նպատակով և Շիրակի մարզում ֆուտբոլի զարգացման գործընթացին օժանդակելու նպատակով, որոշում է ընդունվել ընդլայնել բարձրագույն լիգայի կազմը և թույլ տալ «Շիրակին» մասնակցել առաջնությանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: