486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
«Արևելյան գործընկերության» հարցերով համաժողով կանցկացվի Երևանում
19:22
25 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Եվրոպական հեռանկարները» համաժողովը «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում և Հայաստան-Եվրոպական միություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների գործընթացում կանցկացվի նոյեմբերի 26-27-ը Երևանում, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը։

Համաժողովը կազմակերպել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» կազմակերպությունը (International Center for Human Development, ICHD)՝ Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության և «Ֆրիդրիխ Էլբերտ» հիմնադրամի աջակցությամբ։

Հաղորդագրության համաձայն՝ սա եվրոպական ինտեգրմանը նվիրված վեցերորդ ամենամյա համաժողովն է, որի նպատակը Հայաստանում քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության և հասարակական կազմակերպությունների դերի բարձրացմանը նպաստելն է։

Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լյուցենբերգերը։ Համաժողովի ընթացքում զեկույցով հանդես կգա Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով նախկին հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ Գորան Լենմարկերը։

Համաժողովի արդյունքները կամփոփի Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Համաժողովին կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Չեխիայի, Դանիայի, Թուրքիայի, Շցեդիայի, ինչպես նաև եվրոպական և միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵՄ, ԵԱՀԿ, ԵԽ, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։