483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Սիրիան առանձնահատուկ տեղ է գրավում Հայաստանի արտաքին քաղաքականության մերձավորարևելյան ուղղությունում. խոսնակ
18:57
25 Նոյեմբերի 2010

Սիրիան առանձնահատուկ տեղ է գրավում Հայաստանի արտաքին քաղաքականության մերձավորարևելյան ուղղությունում, հինգշաբթի ասաց ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է Հայաստանի Ազգային Ժողովի մամուլի ծառայությունը։  

«Երկկողմ համագործակցության վերաբերյալ ստորագրված միջպետական բազմաթիվ փաստաթղթերը և բարձր մակարդակի շփումները ամուր հիմք են Երևանի և Դամասկոսի միջև սերտ հարաբերություններ զարգացնելու համար»,- ասաց Աբրահամյանը։

Հովիկ Աբրահամյանի խոսքերով՝  Հայաստանը կարևորում է հայ-սիրիական քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային և այլ բնագավառներում համագործակցության ավելի ամրապնդումը և խորացումը:

Աբրահամյանը նշեց, որ հայ-սիրիական բարեկամությունն էլ ավելի ամրապնդվել է երկու երկրների ղեկավարների փոխայցերի շնորհիվ։

Խոսնակն ավելացրեց, որ հայ ժողովրդի պատմության մեջ Սիրիան ունեցել է  անգնահատելի նշանակություն և  հայ ժողովրդի գոյատևումը մեծապես պայմանավորված է այն  աջակցությամբ, որի շնորհիվ 20-րդ դարի սկզբին հայերի նկատմամբ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունից մազապուրծ հայերը ապաստան գտան Սիրիայում:

Աբրահամյանը նշեց, որ ինքը գտնվում է մի երկրում, որի օրինապաշտ և ազնիվ քաղաքացիներն են հայերը, ովքեր իրենց նկատմամբ ցուցաբերվող բարյացակամության պայմաններում պահպանելով իրենց լեզուն ու կրոնը՝ լիարժեք ինտեգրված են հասարակության մեջ և իրենց ներդրումն են կատարում բարեկամ Սիրիայի զարգացման գործում:

Ըստ նրա՝ Սիրիայում հայկական մեծ համայնքի առկայությունը քրիստոնյա և մահմեդական քաղաքակրթությունների երկխոսության ու փոխադարձ հարստացման լավագույն դրսևորումներից են:

«Հայաստանն, իր հերթին, զգալի ջանքեր է ներդնում տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման, փոխվստահության և համագործակցության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ»,- ասաց Աբրահամյանը։  

Նա կարևորեց նաև միջխորհրդարանական կապերի, երկկողմ շփումների և փոխայցերի ակտիվացումը։
 
Իր հերթին Բաշար Ասադն անգնահատելի համարեց սիրիահայ համայնքի դերը հայ-սիրիական եղբայրական հարաբերությունների խորացման առումով և նշեց, որ հայ համայնքը իր գործունեությամբ  մեծապես նպաստել և նպաստում է Սիրիայի զարգացմանը և հզորացմանը:

Նա բարձր գնահատեց 2010 թվականի մարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Սիրիա կատարած այցի դերը ամուր հիմքերի վրա կառուցվող հայ-սիրիական բարեկամական հարաբերությունների գործում։

Նա անհրաժեշտ համարեց նաև միջխորհրդարանական համագործակցության խորացումը` կարևորելով շփումների և փոխայցերի ակտիվացումը, ինչպես նաև տնտեսական համագործակցությունը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։