480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ԱՊՊԱ-ի ներդրմամբ ՃՏՊ-ների թիվը մի քանի անգամ կավելանա. ԿԲ
18:11
25 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ԱՊՊԱ-ի ներդրմամբ գրանցված ՃՏՊ-ների թիվը մի քանի անգամ կավելանա, կանխատեսում է ՀՀ ԿԲ փոխնախագահ, Հանրապետության Ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի նախագահ Վաչե Գաբրիելյանը:

2011 թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում կներդրվի ԱՊՊԱ ինստիտուտը: ՀՀ խորհրդարանը 2010 թ.-ի մայիսի 18-ի նիստին ընդունել է «Ավտոտրանսպորտային միջոցների շահագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին» օրենքը, որի նպատակն է ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով տուժածներին պատշաճ փոխհատուցման վճարման ապահովումը, ինչպես նաև տուժածների շահերի պաշտպանությունը:

«Հայաստանում ԱՊՊԱ-ի ներդրմամբ ՃՏՊ-ների թիվը մի քանի անգամ կավելանա: Սա համաշխարհային միտում է, բնական գործընթաց: ԱՊՊԱ ներմուծած բոլոր երկրներում գրանցված ՃՏՊ-ների թիվն ավելանում է այդ ինստիտուտի ներդրմամբ», - հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գաբրիելյանը: 

Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանն իր հերթին նշեց, որ բյուրոյի կանխատեսումների համաձայն՝ Հայաստանում ԱՊՊԱ-ի ներդրմամբ ՃՏՊ-ների՝ ավտոմեքենաների բախումների թիվը ամեն տարի կկազմի 15-16 հազար դեպք:

ՀՀ ճանապարհային ոստիկանության տվյալների համաձայն՝ նոյեմբերի 1-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է 1641 ՃՏՊ:

Հայաստանում գրանցված է շուրջ 430 հազար ավտոմեքենա, որոնցից այս պահին ԱՊՊԱ պոլիս ունի ընդամենը 10 տոկոսը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: