478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի հասարակությունն անհանգստացած է կանոնադրական հարաբերությունների խախտման պատճառով բանակում մահացության դեպքերի կապակցությամբ
18:06
25 Նոյեմբերի 2010

Հայաստանի հասարակությունն անհանգստացած է կանոնադրական հարաբերությունների խախտման պատճառով բանակում մահացության դեպքերի կապակցությամբ, հինգշաբթի լրագրողներին ասաց Հելսինկյան քաղաքացիական վեհաժողովի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

«Բանակի խնդիրներով հասարակության հետաքրքրվածության աճը պայմանավորված է նրանով, որ տարիների ընթացքում բանակում մահացության դեպքերի կապակցությամբ բազմաթիվ չլուծված հարցեր են կուտակվել, որոնց ավելանում էր նաև իրավասու մարմինների ոչ համարժեք վերաբերմունքը», - ասաց նա Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) հայկական ներկայացուցչության կողմից «Հայկական բանակում մահացության դեպքերը» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ:

Սաքունցը նշեց, որ իր գլխավորած գրասենյակի կողմից անցկացված ուսումնասիրությունների համաձայն՝ տարվա սկզբից հայկական բանակում մահվան 44 դեպք է տեղի ունեցել, որոնցից յոթը՝ հրադադարի ռեժիմի խախտման պատճառով:

Նրա խոսքերով՝ այդ դեպքերը, հիմնականում, կանոնադրական փոխհարաբերությունների խախտման, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ որոշ սպաների կողմից իրենց պաշտոնական դիրքերը չարաշահելու հետևանքն են:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդարանում հայտարարել էր, որ 2010 թ.-ի առաջին կիսամյակում արտակարգ դեպքերի թիվը կրկնակի պակաս է եղել, քան 2007 թ.-ին՝ հաշվի առնելով այն, որ հայկական բանակի պատմության մեջ 2007 թ.-ը այն տարին էր, երբ կորուստները նվազագույնն էին:

ՀՀ պաշտպանության նախարարի խոսքերով՝ այս անգամ պարզապես դեպքերը հասարակական լայն արձագանք ստացան և հասարակությանը մտահոգության առիթ տվեցին:

ՀՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկատվությունների համաձայն՝ 2010 թ.-ին զորամասերում տեղի է ունեցել մի քանի միջադեպ՝ կապված զինծառայողների սպանությունների և ինքնասպանությունների հետ:

Բանակում տեղի ունեցած միջադեպերի հետևանքով մի շարք զինծառայողների նկատմամբ պատասխանատվության տարբեր միջոցներ են կիրառվել՝ ընդհուպ մինչև ձերբակալություն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: