486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությունը ճշտում է նախարարությունների և ծրագրերի իրականացման գրասենյակների լիազորությունները
15:10
25 Նոյեմբերի 2010

ՀՀ կառավարությունը ճշտումներ է մտցնում նախարարությունների և ծրագրերի իրականացման գրասենյակների լիազորությունների բաժանման գործում։

Գործադիր մարմինը հինգշաբթի որոշում է ընդունել կառավարական որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին և հաստատել է պայմանագրի օրինակելի ձևը, որը պետք է կնքվի նախարարությունների և ԾԻԳ-ի միջև՝ ծրագրերի իրականացման մոնիտորինգ անցկացնելու նպատակով։

Ինչպես կառավարական նիստի ժամանակ հայտնեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, տվյալ որոշումը դրված է արդեն ընդունված և կառավարական հաստատմանը ենթակա որոշումների կողքին, որոնք բխում են նախարարությունների և ԾԻԳ-երի վրա դրված քաղաքականության և ծրագրերի մշակման լիազորությունների բաժանման անհրաժեշտությունից։ «Տվյալ որոշմամբ ամրագրվում է կապիտալային ծախսերի իրականացման գործընթացը»,- պարզաբանեց նա։

Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում Համաշխարհային բանկի հետ համատեղ նոր համալիր ծրագիր է իրականացվում, որը վերաբերում է ծրագրերի իրականացման գրասենյակներին։

«Համաշխարհային բանկը վերլուծություն է կատարել և ներկայացրել մեր ուշադրությանը, և այդ վերլուծության հիմնական եզրակացությունը կայանում է նրանում, որ ԾԻԳ-երն իրենց վրա վերցրել են նաև ոլորտների քաղաքականության մշակման խնդիրը, ինչն անթույլատրելի է»,- ասաց նա՝ պարզաբանելով, որ ԾԻԳ-երն ընդամենը գործառույթներ իրականացնող մարմին պետք է լինեն, իսկ քաղաքականության համար պատասխանատու պետք է լինի նախարարությունը։

Ըստ Սարգսյանի՝ խնդիրն այն է, որ ԾԻԳ-երը կարողանում էին վարկային միջոցների հաշվին ապահովել բարձր վարձատրություն, և, բնականաբար, կարող ուժերը հայտնվում էին ԾԻԳ-երում, որի արդյուքում էլ փուլ առ փուլ քաղաքականության շատ տարրեր անցան ԾԻԳ-երին։

«ՀԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագիրը նպատակ ունի ավելացնել կարողությունները նախարարություններում, մասնավորապես, տարեցտարի իրականացնելով աշխատակազմերի կրճատում` գումարները  թողնել նախարարությունների տնօրինության տակ, և նախարարները կարող են այդ գումարներով ազատորեն վարձատրել այն մարդկանց, ում նպատակահարմար են գտնում, ում կարողություններն ավելի բարձր են գնահատում և ովքեր կատարում են ավելի ծավալուն աշխատանք»,- ընդգծեց նա։

Դրա հետ մեկտեղ վարչապետը գոհուկանությամբ տեղեկացրեց, որ առողջապահության և կրթության ու գիտության նախարարների նախաձեռնություններն են եղել, նշանակվել են երկու նոր փոխնախարարներ, ովքեր նախկինում եղել են ԾԻԳ-երի ղեկավարներ՝ պարզաբանելով, որ առողջապահության նախարարությունում Սերգեյ Խաչատրյանն է, իսկ կրթության և գիտության նախարարությունում՝ Կարինե Հարությունյանը։

«Սա նշանակում է, որ մենք կկարողանանք ԾԻԳ-երի և նախարարության ինտեգրացիան իրականացնել։ Այս երկու նշանակումները լուրջ կարողություններ են ձևավորելու  առողջապահության և կրթության ու գիտության ոլորտներում բարեփոխումներն ավելի մեծ թափով առաջ տանելու»,- ամփոփեց Սարգսյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։