478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+23
Եղանակը Երևանում
Հայ
Վեց կուսակցություն Հայաստանի նոր խորհրդարան անցնելու իրական հնարավորություն ունի. սոցիոլոգ
14:29
25 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», «Ժառանգություն» կուսակցությունները, Դաշնակցությունն ու Հայ ազգային կոնգրեսը հանրապետության նոր խորհրդարանի կազմում ընդգրկվելու իրական հնարավորություններ ունեն, կարծում է «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:

Հայաստանի ներկա խորհրդարանում ներկայացված են նշված վեց կուսակցություններից հինգը՝ կոալիցիոն ՀՀԿ-ն, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները, ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունն ու Դաշնակցությունը: Իսկ ՀԱԿ-ը համարվում է արմատական ընդդիմադիր շարժում:

«Դա, առաջին հերթին, պայմանավորված է կուսակցությունների անդամների, տեղական կառույցների թվով, ինչպես նաև միջընտրական ժամանակահատվածում դրսևորված ակտիվությամբ և այդ կուսակցությունների ֆինանսական հնարավորություններով», - հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ադիբեկյանը:

Սոցիոլոգն ավելացրեց, որ նշված կուսակցություններից որոշների բարձր վարկանիշը կապված է նաև հայտնի անձանց բարձր հեղինակության հետ, ովքեր այդ կուսակցությունների անդամ են:

«Օրինակ, ՀՀԿ-ի բարձր վարկանիշն առաջին հերթին կապված է կուսակցության վարչական և ֆինանսական հսկայական ռեսուրսների հետ: Հանրապետության երեք գլխավոր՝ ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ խոսնակի պաշտոնները զբաղեցնում են այդ կուսակցության ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀԿ-ի շուրջ 675 անդամ տեղական համայնքների ղեկավարներ են», - նշեց նա:

Այս համատեքստում Ադիբեկյանն ասաց, որ գրեթե նույն գործոնները ՀՀ խորհրդարանում տեղեր կապահովեն «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունների համար, իսկ ՀԱԿ-ի և «Ժառանգություն» կուսակցության բարձր վարկանիշն ավելի շատ պայմանավորված է նրանց առաջնորդների՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի անձնական հեղինակությամբ:

«Դաշնակցությունը միավորներ է հավաքել հայ հայրենասերների շրջանում առաջին հերթին հայ-թուրքական հարաբերությունների զարգացման նկատմամբ իր արմատաման դիրքորոշման շնորհիվ», - նշեց սոցիոլոգը:

Միաժամանակ նա ընդգծեց, որ ընտրությունների ժամկետների մոտենալուն պես Հայաստանի ընդհանուր քաղաքական պատկերը կարող է փոխվել:

Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2012 թ.-ին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: