480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+22
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ-ն Հայաստանում 1,1 միլիոն եվրոյի իրավապաշտպան 10 ծրագիր կֆինանսավորի
14:20
25 Նոյեմբերի 2010

Եվրամիությունն ու հայկական տասը ոչ կառավարական կազմակերպություններ հինգշաբթի 1 միլիոն 118 հազար եվրոյի դրամաշնորհային համաձայնագրեր ստորագրեցին՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ծրագրեր իրականացնելու նպատակով:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը արարողության ժամանակ տեղեկացրել է, որ նոր ծրագրերը կֆինանսավորվեն «Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական գործիք» (EIDHR) ծրագրի միջոցով:

«Այս ծրագրի սկիզբը դրվել է 1994 թ.-ին, և դեռ այն ժամանակ մենք սկսեցինք դրամաշնորհներ տրամադրել հայկական հասարակական կազմակերպություններին: ԵՄ-ն կարևորում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներին վերաբերող ծրագրերի իրականացումը», - նշել է դեսպանը:

Լյուցենբերգերի խոսքերով՝ EIDHR-ի շրջանակներում Հայաստանում ոչ կառավարական կազմակերպություններին տրամադրված օգնության ամենամյա բյուջեն կազմում է 600 հազար եվրո, սակայն այդ թիվն ավելանում է:

Նա ավելացրեց, որ ստորագրված տասը համաձայնագրերը վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանությանը ամենալայն իմաստով՝ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարդկանց իրավունքների, կանանց, էթնիկ փոքրամասնութունների իրավունքների պաշտպանությանը:

Ստորագրված ծրագրերի թվում են ԶԼՄ-ների և Իրավունքի ինստիտուտի հետ՝ «Ձեռնարկատիրությունը՝ որպես հասարակության մեջ կանանց դերի բարձրացման գործիք» (120,6 հազար եվրո), «Բիոէթիկա, իրավական առողջություն» ՀԿ-ի հետ՝ «Անվճար առողջապահական ծառայություններից օգտվելու իրավունքի վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացում» (110 հազար եվրո), «Ֆեմիդա» ՀԿ-ի հետ՝ «Իրավական համակարգից անկախ դատական իշխանություն» (108,4 հազար եվրո), Սոցիալ-տնտեսական հետազոտությունների և վերլուծությունների կենտրոնի հետ՝ «Հայաստանյան ընկերությունների կողմից երեխայի աշխատանքի հիմնախնդիրներին անդրադառնալու համար բազմակողմանի երկխոսության խթանում» (150 հազար եվրո), «Լիարժեք կյանք» ՀԿ-ի հետ՝ «Ամեն ինձ մեզ համար – մեզ հետ» (115 հազար եվրո) ծրագրերը:

Բացի այդ, «Նորամուծական հետազոտությունների և զարգացման կենտոր» ՀԿ-ի հետ ստորագրվել է «Գենդերահեն ընտանեկան բռնություն» ծրագիրը (120 հազար եվրո), «Տարածաշրջանային վերլուծությունների կենտրոն» ՀԿ-ի հետ՝ «Շահագործումից ազատ մնալու և աշխատանքային իրավունքների պաշտպանություն» ծրագիրը (130 հազար եվրո), «Երիտասարդների համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի հետ՝ «Արդարադատություն և քրեական արդարադատություն» ծրագիրը (130 հազար եվրո), Լրագրողների «Ասպարեզ» ակումբի հետ՝ «Հաշվետվողականություն և հանրային մասնակցություն FOI-ի իրականացման մեջ» ծրագիրը (113,2 հազար եվրո), ինչպես նաև «Մարդկային զարգացման ստեղծագործական տեխնոլոգիաներ» ՀԿ-ի հետ՝ «Հայաստանում արհմիությունների ուժեղացման» ծրագիրը (120 հազար եվրո):

EIDHR-ի հիմնական նպատակն է նպաստել ժողովրդավարության և իրավունքի գերակայության, ինչպես նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքի զարգացմանն ու ամրապնդմանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: