486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հինգշաբթի մեկնարկում է «Հայաստան» հիմնադրամի կազմակերպած «Ջուրը կյանք է» կարգախոսով հեռուստամարաթոնը
11:50
25 Նոյեմբերի 2010

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից անցկացվող Հեռուստամարաթոն-2010-ը, որը կհեռարձակվի Լոս Անջելեսից, մեկնարկում է հինգշաբթի։

Այս տարի ամենամյա ակցիան, որին աշխարհի տարբեր երկրներից տասնյակ հազարավոր հայ է ավանդաբար մասնակցում, անցկացվում է «Ջուրը կյանք է» կարգախոսով։

Հանգանակված նվիրատվությունները կհատկացվեն Լեռնային Ղարաբաղի ջրամատակարարման համակարգերի շինարարության ֆինանսավորմանը և ՀՀ գյուղերի զարգացման ծրագրի աջակցմանը։

Հեռուստամարաթոնից առաջ Ֆրանսիայում կազմակերպված մարաթոնի ընթացքում շուրջ 1,3 մլն եվրո է հավաքվել՝ հինգ եվրոպական երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի և Հունաստանի նվիրատվությունների հաշվին։

Բացի այդ, «Հայաստան» համահայկական հիմնադրամը SMS հաղորդագրությունների ընթացքում հոկտեմբերի 1-ից մինչ այսօր շուրջ 3 մլն դրամ (ավելի քան 8,3 հազար դոլար) գումարի չափով նվիրատվություն է ստացել, քվեարկությանը շուրջ 6 հազար բաժանորդ է մասնակցել։

Ամենամյա հեռուստամարաթոնն անցկացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից՝ 1998թ.-ից։ Անցած տարի «Հեռուստամարաթոն-2009»-ի շրջանակներում 15,8 մլն դոլարի չափով նվիրատվություն է հավաքվել, բայց ռեկորդային է համարվում 2008թ.-ը, երբ նվիրատվության գումարը մինչև 35 մլն դոլարի էր հասել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։