484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
Դամասկոսում Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Հայաստանի և Սիրիայի խորհրդարանների միջև
12:40
24 Նոյեմբերի 2010

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և ՍԱՀ ԺԺ նախագահ Մահմուդ ալ-Աբրաշը նախօրեին Դամասկոսում Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական խորհրդարանի մամուլի ծառայությունից։

Փաստաթուղթն ուղղված է բարեկամական կապերի և համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը։

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար և վերահաստատել Մահմուդ ալ-Աբրաշին պաշտոնական այցով Հայաստան այցելելու իր հրավերը, որը սիրով ընդունվել է:

Առանձնազրույցից հետո երկու խոսնակները շրջայց են կատարել Սիրիայի խորհրդարանի շենքում, որից հետո տեղի է ունեցել ՀՀ ԱԺ և ՍԱՀ ԺԺ պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով:

Ողջունելով ներկաներին` ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը և հայ ժողովուրդն ամենաջերմ զգացումներն են տածում   Սիրիայի և Սիրիայի ժողովրդի  նկատմամբ, որի հետ հայերին կապում են պատմամշակութային ընդհանրություններն ու դարավոր բարեկամությունը:

Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ հայ ժողովրդի պատմության մեջ Սիրիան ունեցել է ճակատագրական նշանակություն, և հայ ժողովրդի գոյատևումը մեծապես պայմանավորված է այն աջակցությամբ, որի շնորհիվ 20-րդ դարի սկզբին բռնագաղթված տասնյակ հազարավոր հայեր ապաստան գտան Սիրիայի հյուրընկալ հողում:

ԱԺ նախագահը բարձր է գնահատել երկու երկրների միջև գոյություն ունեցող քաղաքական հարաբերությունները և կարևորել  տնտեսական կապերի ակտիվացումը: Նա անհրաժեշտ է համարել միջխորհրդարանական գործակցության զարգացումը, բարեկամության խմբերի գործունեության ակտիվացումը և փոխայցերը:

Կարևորվել է նաև միջազգային կառույցներում համագործակցությունը։

Մահմուդ ալ-Աբրաշը շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանին իր հրավերը ընդունելու և Սիրիա այցելելու համար և նշեց, որ բարձր է գնահատում խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունները ամրապնդելու հարցում:

Զրուցակիցները համակարծիք էին, որ Հայաստանի և Սիրիայի ժողովուրդների միջև առկա է փոխադարձ անկեղծ համակրանք, որն ամրապնդում է երկու երկրների բարեկամական հարաբերությունները:

Կողմերը համաձայնեցին, որ հայ-սիրիական հարաբերությունների ներուժն ամբողջությամբ իրացնելու գործում յուրահատուկ ներդրում կարող են կատարել երկու երկրների խորհրդարանականները:

Հանդիպման ընթացքում երկու երկրների պատգամավորները կարևորեցին Սիրիայի հայ համայնքի դերը հայ-սիրիական համագործակցությունը խորացնելու գործում:

Անդրադարձ եղավ նաև տարածաշրջանային խնդիրներին, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, հայ-թուրքական հարաբերություններին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս:

Հայկական խորհրդարանի խոսնակի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 22-ից պաշտոնական այցով Սիրիայում է գտնվում։

Պատվիրակության կազմում են ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը, պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Սուրիկ Պողոսյանը, Մարտին Սարգսյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: