478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+30
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը և ԱՄՆ-ն գաղտնի պայքար են տանում ղարաբաղյան հարցի շուրջ. թերթ
12:15
24 Նոյեմբերի 2010

Ռուսաստանը և ԱՄՆ-ն գաղտնի պայքար են տանում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։ Ինչպես նշում է պարբերականը, Վաշինգտոնում ցանկանում են Աստանայում ԵԱՀԿ առաջիկա գագաթնաժողովի ընթացքում (դեկտեմբերի 1-2-ը) համոզել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ստորագրել փաստաթուղթ, որի համաձայն` ԼՂՀ-ին հարող երկու շրջան կվերադարձվեն Ադրբեջանին։

Նմանատիպ զարգացմամբ շահագրգռված է նաև Թուրքիան, որը խոստանում է այդ դեպքում բացել հայ-թուրքական սահմանը։ Այսպիսով, հայ-թուրքական հարաբերությունների հարցը դուրս կբերվի փակուղուց։ Բացի այդ, ԱՄՆ-ն ամերիկյան ծրագրի իրագործման դեպքում երաշխավորում է անվտանգություն ապահովել։ Այսինքն, ԼՂՀ-ին հարող շրջաններում կտեղեկայվեն խաղաղարար ուժեր Ռումինիայից, Հունգարիայից և Լեհաստանից։

Նման տարբերակին կատեգորիկ համաձայն չէ Ռուսաստանը, որը ոչ մի դեպքում չի ցանկանում, որպեսզի ՆԱՏՕ-ի ուժերը տեղեկայվեն տարածաշրջանի տարածքում։ Ներկայումս, ինչպես գրում է պարբերականը, Ռուսաստանը կանխարգելիչ քայլեր է ձեռնարկում։ Հենց այս համատեքստում է պետք դիտարկել Մեդվեդև-Ալիև-Սարգսյան եռակողմ հանդիպումը։ Վերլուծաբանները կարծում են, որ Աստանայում որևէ փաստաթղթի ստորագրման հնարավորությունը հավասար է 50 տոկոսի։ Վտանգ կա նաև, որ Աստանայում կարող է լիսաբոնյան փաստաթղթին համանման մի փաստաթուղթ ընդունվել։

Անշուշտ, Հայաստանը կարող է վետո դնել դրա վրա, բայց ողջ խնդիրն այն է, որ Ռուսաստանը, տարածաշրջանում ԱՄՆ-ի աճող ազդեցությունը հաշվի առնելով, նույնպես հակամարտության շուտափույթ հանգուցալուծում է ցանկանում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: