482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
2011թ.-ին «Հայկական էլեկտրացանցեր» ներդրումային ծրագիրը կգերազանցի 70 մլն դոլարը
20:09
23 Նոյեմբերի 2010

«Հայկական էլեկտրացանցեր» ՓԲԸ ներդրումային ծրագիրը 2011թ.-ին կգերազանցի 70 մլն դոլարը, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։

Ըստ նրա՝ Էլեկտրացանցերի ներդրումային ծրագրի շրջանակներում արդիականացման բոլոր ծրագրերը կշարունակվեն 2011թ.-ին, մասնավորապես, ծրագրվում է ենթակայանների վերակառուցման, համակարգի անվտանգության բարձրացման համար սարքավորումներ գնելու նախագծեր իրականացնել։

«Հայկական Էլեկտրացանցեր» ՓԲԸ 100 տոկոս բաժնետերը ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ ռուսական ընկերությունն է։

«Ծրագիրն անդրադառնում է անվտանգության բարձրացման և բաշխիչ ցանցերի հուսալիության հարցերին, քանի որ խորհրդային շրջանում այսօրվա պահանջարկի ծանրաբեռնվածությունը հաշվի չի առնվել։ Արդիականացումը թույլ է տալիս կայուն էներգամատակարարում ապահովել»,- ասաց Մովսիսյանը։

Միաժամանակ «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ԲԲԸ վարչության նախագահ Բորիս Կովալչուկը նշեց, որ ներդրումների հիմնական մասը կուղղվի էլեկտրահաղորդման  օդային գծերի վերակառուցմանը, համապատասխան մակարդակում էլեկտրամատակարարում իրականացնելու համար գործող ենթակայանների կապիտալ վերանորոգմանը։ Բացի այդ, Սևանա լճի մակարդակի բարձրացման պատճառով անհրաժեշտ է մի քանի ենթակայաններ տեղափոխել։

«2011թ.-ից հետո Հայաստանում ավարտվում է «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷԱ»-ի լայնածավալ ներդրումային արշավը՝ «Հայկական Էլեկտրացանցերի» գծով, որոնց արդիականացման մեջ վերջին 4-5 տարիներին ավելի քան 130 մլն դոլար է ներդրվել, իսկ 2011թ.-ի արդյունքներով ավելի քան 150 մլն դոլար կկազմի»,- ասաց Կովալչուկը։

Ըստ նրա՝ դա բաշխիչ ցանցերի համար ներդրումային բավարար ծավալ է, և հետագայում անրաժեշտ է պարզապես համակարգը պատշաճ մակարդակում պահել։

Ինչպես կարծում է ընկերության ղեկավարը, այն ենթակառուցվածքը, որն այժմ ստեղծվել է Հայաստանում, բավարար է և միայն վերանորոգման կարիք ունի։

«Հայկական Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն տիրապետում և կառավարում է Հայաստանի  միջին և ցածր լարման բաշխչ ցանցերը, ինչպես նաև հանրապետության տարածքում բոլոր սպառողների համար էլեկտրաէներգիայի էքսկլյուզիվ վաճառողն է։

«ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ԲԲԸ-ն ռուսական ընկերություն է, որը մի շարք ակտվների է տիրապետում Ռուսաստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում, Մերձդնեստրում և Ֆինլանդիայում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: