478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ, ՌԴ, ԱՊՀ և Բալթյան երկրների ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների առաջին համաժողովը կանցկացվի Երևանում
19:48
23 Նոյեմբերի 2010

ՀՀ, ՌԴ, ԱՊՀ և Բալթյան երկրների ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների «Ազգային հանրակրթական դպրոցում ռուսաց լեզվի և գրականության դասավանդման մեթոդիկայի ժամանակակից ուղղությունները» միջազգային գիտագործնական առաջին համաժողովը կանցկացվի չորեքշաբթի Երևանում, հաղորդում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայությունը։

Համաժողովը, որը կազմակերպվել է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվո դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցչության Ռուսաց լեզվի ռուսական գիտամեթոդական կենտրոնի, Ռուսիստների հայկական ասոցիացիայի, Հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի, Հայաստանում ՌԴ դեսպանատան հովանու ներքո գործող  ռուսական բուհերի շրջանավարտների միության կողմից, տեղի կունենա Հայաստանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում։

Համաժողովի աշխատանքի հիմնական ուղղությունները կլինեն՝ Ռուսաց լեզուն ռուսաց լեզվով ուսուցմամբ դպրոցներում, Ռուսաց լեզուն ռուսաց լեզվի խորացված  ուսուցմամբ դպրոցներում, Ռուսաց լեզուն հանրակրթական դպրոցներում, Լեզվի ազգային քաղաքականությունը և բիլինգվիզմն ԱՊՀ երկրներում, Ռուսաց լեզվի՝ որպես ոչ մայրենի լեզվի դասավանդման մեթոդիկայի խնդիրները։

Համաժողովին կմասնակցեն ավելի քան 30 ուսուցիչներ (այդ թվում Ռուսաստանի և Ղազախստանի մասնակիցները), Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը, ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, «Ռուսաց լեզուն Հայաստանում» հանդեսի գլխավոր խմբագիր, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ մանկավարժական և սոցիալական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ վաստակավոր ուսուցիչ Բելլա Եսանջյանը, Հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների հայկական ասոցիացիայի նախագահ, մանկավարժական գիտությունների թեկնածու Լիլիա Բալասանյանը և այլ մասնագետներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: