486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-4
Եղանակը Երևանում
Հայ
Մանկական Եվրատեսիլի հաղթողին մեծարել են Երևանում
19:19
23 Նոյեմբերի 2010

«Մանկական Եվրատեսիլ 2010» միջազգային երգի մրցույթի հաղթող Վլադիմիր Արզումանյանին երեքշաբթի մեծարել են Երևանում։

Տասներկուամյա ծնունդով Ղարաբաղից Վլադիմիր Արզումանյանը «Մայրիկ» երգով հաղթանակ բերեց Հայաստանին շաբաթ օրը Մինսկում անցկացված Մանկական Եվրատեսիլ-2010 միջազգային երգի մրցույթի ժամանակ։

Մրցույթի հաղթողին և Hip-Hop Life պարային խմբի անդամներին պարգևատրել է Orange Armenia (Մանկական Եվրատեսիլի հեռարձակման պաշտոնական գործընկերը Հայաստանում) ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան Orange-ի կողմից պատանի արտիստներն հանձնեց բրենդավորված դպրոցական պայուսակներ և դրամապանակներ, Վլադիմիրին` iPad,  իսկ Hip-Hop Life-ի անդամներին` հեռախոսներ:

«Ես երջանիկ եմ, որ Հայաստանի դրոշը հերթական անգամ բարձրացվեց միջազգային մրցույթի ժամանակ։ Ես հպարտ եմ, որ Հայաստանն էի ներկայացնում և իմ երգը նվիրել եմ ողջ հայ ժողովրդին»,- ասաց Արզումանյանը։

Պատանի երգիչը հիշեցրեց, որ բոլորովին չի հուզվել ելույթի ժամանակ, «սակայն  արդյունքների ամփոփման ժամանակ մտավախություն կար, որ մենք կրկին կզիջենք նվազագույն միավորներով»։ «Բայց երբ Մակեդոնիան հայտնեց իր միավորները, մենք շատ երջանիկ էինք»,- ասաց Արզումանյանը։

Նա լրագրողներին ասաց, որ շարունակելու է զբաղվել երգարվեստով, իսկ Եվրատեսիլի հաղթանակի ամենագլխավոր նվերը նա եղբոր ծնունդն է համարում։ Փոքրիկ երգիչը հայտնեց, որ սիրում է պատմական գրքեր կարդալ և մաթեմատիկայով զբաղվել։ Նրա կուռքերը, մասնավորապես, Սթիվի Ուանդերն ու Մայքլ Ջեքսոնն են։

Orange Armenia ընկերության գլխավոր տնօերն Բրունո Դյութուան շնորհավորեց երեխաներին հաղթանակի և հիանալի ելույթի առթիվ՝ նշելով, որ որպես միջոցառման պաշտոնական գործընկեր՝ Orange ընկերության համար մրցույթին երեխաների հաղթանակը մեծ իրադարձություն է։ «Մենք ուրախ ենք, որ Հայաստանն առավել հայտնի է դառնում Եվրոպայում»,- ասաց նա։

«Եվրատեսիլ» միջազգային մանկական երգի VIII մրցույթին մասնակցել են տաղանդավոր երեխաներ 14 երկրներից՝ Հայաստան, Բելառուս, Բելգիա, Մակեդոնիա, Վրաստան, Լատվիա, Լիտվա, Մալթա, Մոլդովա, Նիդեռլանդներ, Ռուսաստան, Սերբիա, Շվեդիա և Ուկրաինա։

Հայաստանը մանկական եվարտեսիլին մասնակցում է 2007թ.-ից: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։