484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Նախագահի հնարավոր բոլոր թեկնածուներից հայերը նախապատվությունը պետության ներկայիս ղեկավարին են տալիս. հարցում
18:45
23 Նոյեմբերի 2010

Նախագահի ապագա հնարավոր բոլոր թեկնածուներից հայերը նախապատվությունը պետության ներկայիս ղեկավար Սերժ Սարգսյանին են տալիս, այդ մասին վկայում է «Հայաստանի եվրոպական  բարեկամներ» (EuFoA) հասարակական կազմակերպության կողմից անցկացված հարցումը։

Այն հարցին, թե ինչպես կքվեարկեիք, եթե նախագահական ընտրություններն այս կիրակի անցկացվեին, պատասխանողների 28 տոկոսն ասել են, որ իրենց ձայները ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին կտային, 10 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, և միայն 4 տոկոսը կքվեարկեր արմատական ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին։ Ձայների երկուական տոկոս ստացել են Հայ Հեղափոխական Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ձայների ընդամենը 1 տոկոս է հավաքել։ 

Սոցիոլոգիական հետազոտությունն անցկացվել է հոկտեմբերի 15-18-ը՝ Populus բրիտանական հեղինակավոր կազմակերպության աջակցությամբ 1208 հարցվողների հետ ուղիղ հարցազրույցի ճանապարհով Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում։ Հետազոտությունների պատվիրատուն «Հայաստանի եվրոպական բարեկամներ»  կազմակերպությունն է, իսկ Հայաստանում գործընկերը՝ «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտը։

«Մենք ոչ կառավարական կազմակեպություն ենք, որը Բրյուսելում է գործում։ Մենք չենք ստուգել, թե ինչու հարցվողները կողմ կամ դեմ են արտահայտվել այս կամ այն թեկնածուին, մենք պարզապես ներկա իրավիճակն ենք արտացոլել»,- ասաց  EuFoA ղեկավար Մայքլ Կամբեկը։

Նա նշեց, որ իր ղեկավարած կազմակեպությունը, ինչպես նաև այն ընկերությունները, որոնք հարցում ենք անցկացրել, շահագրգիռ կողմ չեն և ներգրավված չեն քաղաքական խաղերում։

Populus-ի գործադիր տնօրեն Էնդրյու Կուպերն իր հերթին ասաց, որ բոլոր տարիքային խմբերի հարցվածների մեծամասնությունը հայտնեց, որ իրենց ձայները հենց Սերժ Սարգսյանին կտան։ Նա նաև նշեց, որ գործող նախագահը ավելի շատ կողմնակիցներ ունի ավագ սերնդի ներկայացուցիչների մոտ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: