485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ օմբուդսմենն արդարադատության նախարարությանը խնդրում է պարզաբանել ընդդիմադիր լրագրողին պատժախուց տեղափոխելու հետ կապված իրավիճակը
18:27
23 Նոյեմբերի 2010

ՀՀ օմբուսդմեն Արմեն Հարությունյանը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հարությունյանի անունով նամակ է ուղարկել՝ խնդրելով պարզաբանել ընդդիմադիր լրագրող Նիկոլ Փաշինյանին «Կոշ» ՔԿՀ պատժախուց տեղափոխելու հետ կապված հակասական տեղեկատվությունը, երեքշաբթի  «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին Օմբուդսմենի գրասենյակի մամուլի ծառայությունից։

ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը կարգապահական պատժի է ենթարկվել և տեղափոխվել է «Կոշ» ՔԿՀ պատժախուց։

Մարդու իրավունքների պաշտպանի նամակում նշվում է, որ նշվածի վերաբերյալ Ն.Փաշինյանը և իր փաստաբան
Վ. Գրիգորյանը հայտարարություն են տարածել առ այն, որ տեղափոխումը կատարվել է առանց Ն. Փաշինյանի համաձայնության, և վերջինս նշված խնդրով ոչ գրավոր, ոչ էլ բանավոր կերպով չի դիմել քրեակատարողական հիմնարկի վարչակազմին:

«Նշվածի կապակցությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակցի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ պետ Լ. Բաղդասարյանը հայտնել է, որ իրենք օպերատիվ տեղեկություն են ունեցել այն մասին, որ Ն. Փաշինյանին կարող է վտանգ սպառնալ, ինչի վերաբերյալ հայտնվել է Ն. Փաշինյանին, և վերջինս բանավոր կերպով խնդրել է իրեն տեղափոխել պատժախուց»,- նշվում է նամակում։

2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններից հետո Փաշինյանը հետախուզման մեջ է եղել։ Նա Ոստիկանությանն է հանձնվել 2009 թվականի հուլիսի 1-ին։

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանը 2010 թվականի հունվարի 19-ին «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին դատապարտել է յոթ տարվա ազատազրկման 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։

2010 թվականի մայիսի 25-ին «Նուբարաշեն» ՔԿՀ պետի որոշմամբ իրականացվել է Նիկոլ Փաշինյանի պատժի չկրած մասի կրճատման հաշվարկ, որին համապատասխան պատժի ժամկետը կիսով չափ կրճատվել է (երեք տարի մեկ ամիս և մեկ օր), ինչի արդյունքում պատժի վերջնական ժամկետը կազմել է երեք տարի տասն ամիս և 29 օր։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։