484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
+1
Եղանակը Երևանում
Հայ
Վենետիկի հանձնաժողովը մերժել է ընտրություններին քվեարկած անձանց ցուցակը հրապարակելու մասին հայկական ընդդիմության առաջարկը. փորձագետ
17:25
23 Նոյեմբերի 2010

Վենետիկի հանձնաժողովը դեմ է ընտրություններին քվեարկած անձանց ցուցակը հրապարակելու մասին հայկական ընդդիմության առաջարկներին, քանի որ դա խախտում է մասնավոր կյանքի գաղտնիքը, կարծում է ՎՀ ընտրությունների հարցերով փորձագետ Մարիաննա Սկոպան:

«Հանձնաժողովը հավանություն չի տալիս քվեարկողների ցուցակը հրապարակելու առաջարկին, քանի որ հարցականի տակ է դրվում մասնավոր կյանքի գաղտնիքը: Բացի այդ, դա կարող է անբարեխիղճ քաղաքական գործիչների կողմից ընտրողների վրա ճնշում գործադրելուն հանգեցնել»,- երեքշաբթի «Հայաստանի կողմից ներկայացված Ընտրական օրենսգիրքը և միջազգային հեռանկարները» համաժողովի ժամանակ ասաց նա:

Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ազգային ժողովը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, Եվրախորհրդի երևանյան գրասենյակը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, USAID հայկական գրասենյակը և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը (IFES):

Ըստ Սկոպայի՝ ընտրություններին գնալը կամ չգնալը ցանկացած քաղաքացու անձնական գործն է: Փորձագետը մտավախություն հայտնեց, որ քվեարկողների ցուցակների հրապարակումը կհանգեցնի նրան, որ որոշ քաղաքական գործիչներ ճնշում կգործադրեն այդ քաղաքացիների վրա, ովքեր որոշել են չգնալ ընտրություններին:

Ընտրական վեճերի լուծման ընթացակարգի մասին խոսելիս Սկոպան ավելացրեց, որ ՎՀ-ն արդեն փորձել է որոշակի կերպով համակարգել ընտրական վեճերի կարգավորման պրակտիկան:

Փորձագետն ընդգծեց, որ ընտրական վեճերի արդար որոշման համար արդյունավետ գործող դատական համակարգ է անհրաժեշտ, որը բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանություն կերաշխավորի:

Միաժամանակ Սկոպան ընդգծեց, որ որոշ դեպքերում բավական չէ արդյունավետ Ընտրական օրենսգիքր ունենալ բոլոր ընտրական վեճերը լուծելու համար, մասնավորապես, արդյունավետ Վարչական օրենսգրքի և այլ օրենսդրության առկայություն է անհրաժեշտ: Փորձագետն ավելացրեց, որ օրենսդրական ակտերը չպետք է հակասեն միմյանց, պետք է ընտրական վեճերի քննարկման միասնական համակարգ հաստատել:

«Ընտրական վեճերի դատական քննարկումը պետք է ազատ, թափանցիկ, անկողմնակալ լինի, ինքը՝ որոշումը, պետք է գործնականում կիրառելի լինի»,- ասաց IFES-ի ձայների վերահաշվառման հարցով փորձագետ, իրավաբան Ջեկ Յանգը:

Ըստ նրա՝ համաշխարհային պրակտիկայում ընտրական վեճերի լուծման մի քանի միջոց կա: Ինչպես նշեց փորձագետը, միջոցներից մեկը վարչական գործընթացով  ընտրական վեճերի լուծումն է, որտեղ ընդհանուր իրավասության դատարանները բացառիկ դեպքերում են միջամտում: Երկրորդ միջոցը Յանգը վարչական դատարանների և ընդհանուր իրավասության դատարանների կողմից վեճերի համատեղ լուծումն է անվանել, իսկ երրորդը՝ ընտրական վեճերով զբաղվող մշտական գործող դատական ատյանի ձևավորումը:

Ինչպես հայտնեց IFES փորձագետը, նաև անհրաժեշտ է սահմանել այն անձանց ցանկը, ովքեր կարող են ընտրությունների գործընթացի վերաբերյալ բողոքներով դատարան դիմել: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար:
19:15
24 Նոյեմբերի 2017
ՀՐԱՏԱՊ. Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
18:04
24 Նոյեմբերի 2017
ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագիրը բոլորիս համատեղ հաջողությունն է. ՀՀ նախագահ
Նրա խոսքով, այս համաձայնագրի կարևորությունը չի սահմանափակվում Հայաստան-ԵՄ հարաբերություններով։