480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
Վիլսոնի իրավարար վճիռը հայ ժողովրդի համար 20-րդ դարի ամենակարևոր իրադարձություններից է. Սարգսյան
16:55
23 Նոյեմբերի 2010

ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը կարևորագույն իրադարձություններից էր հայ ժողովրդի համար 20-րդ դարում, ասվում է Իրավարար վճռի 90-ամյակին նվիրված գիտաժողովի մասնակիցներին ուղղված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքում։

Թուրքիայի և Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած երկրների միջև Սևրի պայմանագիրը ստորագրվել է 1920թ. օգոստոսի 10-ին։ Հայաստանի կողմից պայմանագիրը ստորագրել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ավետիս Ահարոնյանը։ Սևրի դաշնագրի 80-93-րդ կետերը վերաբերել են Հայաստանին։ Սուլթանական Թուրքիան ստիպված է եղել ճանաչել Հայաստանը «ազատ և անկախ պետություն»։ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի հաշտարար որոշմամբ՝ Հայաստանի կազմի մեջ է մտել գրեթե ողջ Էրզրումի վիլայեթը, Վանի և Բիթլիսի վիլայեթների երկու երրորդը, Տրապիզոնի վիլայեթի մեծ մասը։ Տրապիզոնի նավահանգիստն անցնում էր Հայաստանին։

Այսպիսով, Հայաստանը ելք էր ստանում Սև ծով։ Հայաստանին վերադարձվող տարածքները կազմում էին 100 հազ. քառ. կմ.։ Միասնական Հայաստանը կներառեր 160 հազ. քառ կմ. տարածք՝ ներկայից 29 հազարի փոխարեն։

«Ուղիղ 90 տարի առաջ՝ 1920 թվականի նոյեմբերի 22-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգ­ների նախագահ Վուդրո Վիլսոնը Հայաստանի սահմանների վերաբերյալ կայացրեց Իրավարար վճիռ: Քսաներորդ դարի պատմության մեջ դա մեզ համար, թերևս, ամենակարևոր իրադարձու­թյուն­ներից մեկն էր, որով պետք է վերականգնվեր պատմական արդարու­թյունը և վերացվեին հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպանու­թյան հետևանքները: Այդ վճռով միջազգայնորեն ճանաչվում և ամրա­գրվում էին Հայաստանի սահմանները, որոնց շրջանակներում Մեծ եղեռնի դժոխային փորձությունն անցած հայ ժողովուրդը պետք է կերտեր իր պետականությունը»,- նշել է նախագահը։

Նախագահի խոսքերով՝ օրինադավությունը և բիրտ ուժը խոչընդ­ոտեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վիլսոնի Իրավարար վճիռը կյանքի կոչելու հնարավորությունը: Այդուհանդերձ, դրա նշանա­կությունը չի կարելի թերագնա­հատել. այդ որոշմամբ հայ ժողովրդի կորուսյալ հայրենիքի իղձը ստացավ կենարար և իրավական ուժ:

Նախագահը հիշեցրեց, որ առաջին աշխարհամարտի ավարտին փլուզվեցին կայսրություններ, և Եվրոպայի մի շարք ժողովուրդներ ստացան իրենց ազգային պետությունները ստեղծելու ճանապար­­հով ինքնորոշվելու հնարավորություն:

«Նախագահ Վիլսոնը ցանկանում էր, որ Հայաստանը լինի նրանցից մեկը և օգտվի եվրոպական քաղաքակրթության ընձեռած բոլոր հնարավո­րություններից: Նա գիտեր, թե ինչ է նշանա­կում մեծ երկրի պատաս­խանատվությունը, նա չէր անտեսում փոքրաթիվ ժողովուրդների տառա­պանքները»,- ընդգծել է Սարգսյանը։

Նրա խոսքերով՝ անգամ այսօր, իր պատմական ավանդի ուժով, Վուդրո Վիլսոնը հորդորում է ամրապնդել միջազգային օրինականությունը, կանխել ցեղասպանությունները և մի­ջոցներ ձեռնարկել բիրտ ուժի ամենաթողությունը խափանելու ուղղությամբ: «Նա այն մարդն է, ում երախտապարտ հայ ժողովուրդը հիշում է ու միշտ կհիշի որպես արդարության ջատագովի և իսկական բարեկամի»,- նշել է նախագահը:

Նա ավելացրել է, որ պատմական այդ եզրույթի գիտական ուսումնասիրությունն ու վերլուծությունն ունեն կարևոր նշանակություն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։