484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+6
Եղանակը Երևանում
Հայ
Երևանյան կենդանաբանական այգին այս տարի հովազներ կստանա Դուշանբեից. տնօրեն
15:30
23 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանյան կենդանաբանական այգին այս տարի հովազներ կստանա Դուշանբեից, տեղեկացրեց այգու տնօրեն Սահակ Աբովյանը։

«Մենք Դուշանբեի կենդանաբանական այգու հետ պայմանավորվածություն ունենք փոխանակման սկզբունքով նրանցից հովազներ ձեռք բերելու վերաբերյալ։ Փոխարենը մենք նրանց կենգուրու կտանք»,- ասաց Աբովյանը երեքշաբթի մամուլի ասուլիսում։

Ինչպես նշեց կենդանաբանական այգու տնօրենը, ավելի վաղ հովազներ եղել են Հայաստանի տարածքում, ընդ որում հանրապետությունը ցանկանում է միանալ այդ կենդանիների պահպանման ծրագրերին։

Տնօրենը հայտնեց, որ պայմանավորվածության համաձայն` Կրասնոյարսկի կենդանաբանական այգուն մի քանի առյուծ կփոխանցվի։

«Շաբաթ երեկոյան մենք արդեն 11 նոր կենդանիներ ենք ընդունել Նիկոլաևի կենդանաբանական այգուց։ Դրանք կենգուրուներ են, եգիպտական թռչող շներ, կապիկներ, այծեղջյուր»,- ասաց նա։

Տնօրենը նշեց նաև, որ ներկայումs հաջորդ տարվա գարնանը այլ կենդանիների ձեռքբերման վերաբերյալ բանակցություններ են տարվում` նույնպես փոխանակման սկզբունքով։ «Կենդանաբանական այգին նաև բանակցություններ է վարում էգ փիղ ձեռք բերելու վերաբերյալ, մենք արդեն անհրաժեշտ միջոցներ ունենք, սակայն դեռևս չենք կարողանում համապատասխան կենդանուն գտնել»,- ասաց նա։

Երևանի պետական կենդանաբանական այգին հիմնադրվել է 1941 թվականին, այնտեղ բնակվում է շուրջ 2,3 հազար կենդանի և թռչուն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։