482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը Բելգիայից 5 միլիոն եվրո արժողությամբ արագացուցիչ կստանա
14:56
23 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը Բելգիայից 5 միլիոն եվրո արժողությամբ «Ցիկլոն 18/18» պրոտոնային արագացուցիչ կստանա՝ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի համար:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը երեքշաբթի բելգիական «IBA molecular» ընկերության հետ պրոտոնային արագացուցչի ձեռքբերման վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել, իսկ «KBC» բելգիական բանկի հետ՝ 5 միլիոն եվրոյի տրամադրման վարկային համաձայնագիր: Վարկը տրամադրվել է 11 տարի ժամկետով 0 տոկոս տոկոսադրույքով երեք տարվա արտոնյալ ժամանակահատվածով:

«Սա ՀՀ առողջապահության, էկոնոմիկայի նախարարությունների և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի համատեղ ծրագիրն է: Մեր խնդիրն է ստեղծել Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն: Այս համաձայնագրերով մենք սկսում ենք ծրագրի առաջին փուլը, որի շրջանակներում ձեռք կբերենք բարձր տեխնոլոգիաներով օժտված ժամանակակից սարքավորում, որը ռադիոիզոտոպեր է արտադրում՝ քաղցկեղի ժամանակակից ախտորոշման համար», - երեքշաբթի լրագրողներին ասաց Երիցյանը:

Նրա խոսքերով՝ կառավարությունն արդեն երկու տարուց ավել համապատասխան աշխատանքներ է իրականացնում և 18 ամսվա ընթացքում կսկսվի իզոտոպերի արտադրությունը, ինչից հետո հնարավոր կլինի ախտորոշում իրականացնել Երևանի Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտի հիմքի վրա ստեղծված Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնում:

Երիցյանը նշեց, որ կենտրոնում բուժումը մատչելի կլինի, բուժման կուրսը կարող է կազմել շուրջ հազար դոլար, ախտորոշումը՝ 200-250 դոլար: Նախարարի տվյալների համաձայն, ամեն տարի արտասահմանում բուժում է անցնում քաղցկեղով հիվանդ ավելի քան 600 մարդ, սակայն Հայաստանի սահմաններից դուրս բուժվողների իրական թիվն ավելի շատ է:

«IBA molecular» ընկերության մարքեթինգի և վաճառքի գծով տնօրեն Փիթր Լեյթներն իր հերթին ասաց, որ արագացուցիչը ժամանակակից և ճկուն սարքավորում է ու կարևոր է տարածաշրջանում Հայաստանի մրցունակության տեսակետից: «Այս ցիկլոտրոնը ոչ միայն տեխնիկական խնդիրներ է լուծում, այլև ուղղված է քաղցկեղի և ուռուցքների ախտորոշմանը», - ասաց նա:

Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 30 միլիոն դոլար: 2011 թ.-ին Ռադիոիզոտոպերի արտադրության կենտրոնի ստեղծման համար նախագծային-հաշվարկային փաստաթղթերի գնման մրցույթ կհայտարարվի: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։