480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում հասարակության ակտիվությունը օգնում է բարձրացնել ճանապարհային անվտանգության մակարդակը. վարչապետ
14:29
23 Նոյեմբերի 2010

Հայաստանում ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացմանը շատ դեպքերում նպաստում է հասարակության ակտիվ մասնակցությունը ճանապարհատրանսպորտային անվտանգության ապահովմանը նվիրված միջոցառումներին, կարծում է ՀՀ վարչապետ, Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի (ՃԵԱԱԽ) նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Վերջերս Հայաստանում մեծ ուշադրության են արժանանում ճանապարհատրանսպորտային անվտանգության հարցերը, որի ապահովման համար կարևոր է հասարակական աջակցությունը», - ասաց վարչապետը երեքշաբթի «Դարձնենք ճանապարհներն անվտանգ» միջազգային ֆորումի բացման ժամանակ:

Սարգսյանն ընդգծեց, որ վերջին մի քանի տարվա ընթացքում կառավարության կողմից անցկացված միջոցառումներին՝ հասարակության ակտիվ մասնակցության շնորհիվ գրանցվել է ՃՏՊ-ի հետևանքով զոհվածների թվի նվազում՝ 20 տոկոսով:

Հայաստանի Ճանապարհային ոստիկանության տվյալների համաձայն, 2010թ.-ի 10 ամսվա ընթացքում հանրապետությունում ՃՏՊ-ների հետևանքով զոհվածների թիվը, նախորդ տարվա համեմատ, նվազել է 38 դեպքով՝ կազմելով 224 մարդ: Միաժամանակ ՃՏՊ-ների հետևանքով վնասվածքներ է ստացել 2225 մարդ, ինչը 23 դեպքով պակաս է 2009թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ նոյեմբերի 1-ի դրությամբ ՃՏՊ-ների ընդհանուր թիվը կազմել է 1641:

ՀՀ վարչապետը նշեց, որ երկրում գրանցված ՃՏՊ-ների թիվը դեռևս բավականին բարձր է: «Մենք դեռ շատ բան ունենք անելու՝ երկրում ճանապարհային անվտանգության լիակատար ապահովման համար», - ասաց նա՝ ավելացնելով, որ անցած 2-3 տարվա ընթացքում այս ոլորտում մի քանի ծրագիր է իրականացվել:

«Առաջին անգամ Հայաստանում համալիր ծրագիր էր իրականացվել, որը ներառում է ճանապարհային երթևեկության կանոնների հրապարակային քննարկում, հանրապետության գրեթե բոլոր ուսումնական հաստատություններում թրեյնինգների կազմակերպում ու անցկացում, ինչն առաջին հերթին կբարձրանի հասարակական գիտակցությունն ու թույլ կտա մեր քաղաքացիների համար ապրելու ավելի անվտանգ միջավայր ստեղծել», - ասաց վարչապետը:

Վարչապետի խոսքերով՝ Հայաստանում ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացմանը շատ դեպքերում կնպաստի ճանապարհների աուդիտի անցկացումը, ինչը նախատեսված է ՃԵԱԱԽ-ի աուդիտ-ծրագրով: «Հաճախ պարզվում է, որ մեր ճանապարհները չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին, քանի որ դրանց կառուցման ժամանակ անբավարար ուշադրության են արժանանում անվտանգության կանոնները», - նշեց ՀՀ վարչապետը:

ՃԵԱԱԽ-ի աուդիտ-ծրագրի համաձայն, Հայաստանի բոլոր ճանապարհները 2011թ.-ի ընթացքում ճանապարհային երթևեկության անվտանգության աուդիտ կանցնեն: Ծրագիրը նախատեսում է փոփոխություններ Հայաստանում ճանապարհային երթևեկության անվտանգության գործող չափորոշիչների մեջ՝ հաշվի առնելով միջազգային փորձը, նորարարությունների ներդրումը, ճանապարհների վրա այսպես կոչված «սև հատվածների» (black spots) հայտնաբերումն ու չեզոքացումը:

Եզրափակելով իր ելույթը՝ Սարգսյանը կարևորեց նման ֆորումների անցկացումը՝ քաղաքացիական գիտակցության մակարդակի բարձրացման նպատակով: «Այս ֆորումը բացառիկ հնարավորություն կտա հասարակության ուշադրությունը գրավելու Հայաստանում ճանապարհային անվտանգության խնդիրների վրա», - ընդգծեց նա:

«Դարձնենք ճանապարհներն անվտանգ» խորագիրը կրող միջազգային ֆորումին մասնակցում են ՌԴ Ճանապարհային ոստիկանության պետ Վիկտոր Կիրյանովը, FIA հիմնադրամի, «Արևելյան Դաշինքի Անվտանգ և Կայուն տրանսպորտի համար» EASST), Ճանապարհների գնահատման միջազգային ծրագրի (IRAP) ներկայացուցիչները:

ՀՀ կառավարությանն առընթեր Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհուրդը ստեղծվել է 2005 թ.-ին հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ: 2006 թ.-ից ՃԵԱԱԽ-ն Հայաստանի դպրոցներում ճանապարհային անվտանգության կրթական ծրագրեր է իրականացնում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։