482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը բողոք կներկայացնի Ադրբեջանի դեմ
18:43
22 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպայի հեռարձակման միության (EBU) ժողովին, որը կանցկացվի դեկտեմբերի 2-3-ը Ժնևում, Հայաստանի ներկայացուցիչները մտադիր են բարձրացնել Ադրբեջանի կողմից միջազգային «Եվրատեսիլ» երգի մրցույթի կանոնների բազմաթիվ խախտումների հարցը, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գլխավոր տնօրենի խորհրդական Դիանա Մնացականյանը, ով համակարգում է «Եվրատեսիլում» հայ կատարողների մասնակցությունը։

Այսպես, նախորդ տարի ադրբեջանական հեռուստաընկերությունը արգելափակել էր «Եվրատեսիլ 2009»-ում հայ ներկայացուցչի օգտին իր քաղաքացիների քվեարկության հնարավորությունը։ Իսկ նախորդ շաբաթ օրը Մինսկում անցկացված «Մանկական Եվրատեսիլ 2010»-ի ժամանակ դադարեցրել է մրցույթի հեռարձակումը Հայաստանի ներկայացուցչի հաղթանակից հետո։

«Ադրբեջանն այս տարի չի մասնակցել Մանկական Եվրատեսիլին և, համապատասխանաբար, չի մասնակցել SMS-քվեարկությանը։ Սակայն վերջին րոպեներին, երբ պարզ է դարձել, որ մրցույթի հաղթող է դարձել Հայաստանի ներկայացուցիչը, նրանք դադարեցրել են հեռարձակումը»,- ասաց Մնացականյանը, ընդգծելով, որ Ադրբեջանն իրավունք չուներ ընդհատելու եթերը։

Նա բարձր գնահատեց Մինսկում երգի մրցույթի կազմակերպման մակարդակը՝ նշելով, որ «Մանկական Եվրատեսիլ 2010» մասնակիցներին շատ ջերմ ընդունելություն է ցուցաբերվել։

Բացի այդ, Մնացականյանը հայտնեց, որ EBU ժնևյան ժողովում կդիտարկվի «Մանկական Եվրատեսիլի» անցկացման հնարավոր դադարեցման հարցը, ինչը, հիմնականում, կապված է այս մրցույթի՝ ֆինանսապես ոչ շահութաբեր լինելու հետ։

Ծնունդով ղարաբաղցի 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը «Մամա» երգով հաղթանակ բերեց Հայաստանին «Մանկական Եվրատեսիլ 2010» մրցույթում, որն անցկացվեց նախորդ շաբաթ օրը՝ Մինսկում։ Լարված քվեարկության արդյունքում Արզումանյանը 120 միավորով հաղթեց՝ Կրասնոյարսկի «Կախարդական միկրոֆոն» դուետին գերազանցելով ընդամենը մեկ միավորով։ Երրորդ տեղը զբաղեցրեց Սերբիան։

Հայաստանը մասնակցում է Մանկական Եվրատեսիլին՝ սկսած 2007 թվականից։ Նախորդ տարի Լուարա Հայրապետյանը կիսեց երկրորդ տեղը Ռուսաստանի ներկայացուցչի հետ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: