487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է Թուրքիայի կողմից բռնազավթած տարածքների վերադարձ պահանջի. քաղաքական գործիչ
18:00
22 Նոյեմբերի 2010

Հայաստանը պետք է բոլոր միջազգային ատյաններում հանդես գա Թուրքիայի կողմից բռնազավթած հայկական տարածքների վերադարձի պահանջով, ասաց «Սահմանադրական իրավունք» Միություն» կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանը՝ ներկայացնելով կուսակցության հայտարարությունը։

Թուրքիայի և Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած երկրների միջև Սևրի պայմանագիրը ստորագրվել է 1920թ. օգոստոսի 10-ին։ Հայաստանի կողմից պայմանագիրը ստորագրել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ավետիս Ահարոնյանը։ Սևրի դաշնագրի 80-93-րդ կետերը վերաբերել են Հայաստանին։ Սուլթանական Թուրքիան ստիպված է եղել ճանաչել Հայաստանը «ազատ և անկախ պետություն»։ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի հաշտարար որոշմամբ Հայաստանի կազմի մեջ է մտել գրեթե ողջ Էրզրումի վիլայեթը, Վանի և Բիթլիսի վիլայեթների երկու երրորդը, Տրապիզոնի վիլայեթի մեծ մասը։ Տրապիզոնի նավահանգիստն անցնում էր Հայաստանին։

Այսպիսով, Հայաստանը ելք էր ստանում ուներ դեպի Սև ծով։ Հայաստանին վերադարձվելիք տարածքները կազմել են 100 հազար քառակուսի կիլոմետր։ Միացյալ Հայաստանի տարածքը կկազմեր 160 հազար քառակուսի կիլոմետր ներկայիս 29 հազար քառակուսի կիլոմետրի փոխարեն։

Կուսակցության ղեկավարը նշեց, որ ՍԻՄ-ը պնդում է Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության շրջափակման դադարեցումը, 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաև Ցեղասպանության հետնորդներին ֆինանսական փոխհատուցման վճարումը։

Միաժամանակ քաղաքական գործիչն ընդգծեց, որ Թուրքիան ոչ միայն խախտել է Սևրի պայմանագիրը, այլ նաև վերջին 90 տարիների ընթացքում ոչնչացնում է հայկական քաղաքակրթության հետքերը բռնազավթած տարածքներում, ինչպես նաև փորձում է կոպիտ կերպով միջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։