482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում գորգագործության թանգարանի ստեղծումը թույլ կտա ներկայացնել հայկական գորգագործության բազմադարյան մշակույթը. փորձագետ
18:23
19 Նոյեմբերի 2010

Հայաստանում գորգագործության թանգարանի ստեղծումը թույլ կտա ներկայացնել հայկական գորգագործության բազմադարյան մշակույթը, ուրբաթ լրագրողներին հայտնեց ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Աշխունջ Պողոսյանը։  

«Հայաստանը գորգագործության մշակույթի բնօրրաններից է, սակայն, անհասկանալի պատճառներով, առայսօր Հայաստանում չկա գորգագործության թանգարան և գիտահետազոտական կենտրոն»,- ասաց Պողոսյանը՝ ավելացնելով, որ նման թանգարաններ Ադրբեջանում մոտ 12-ն են, իսկ Թուրքիայում՝ մոտ 40-ը։

Փորձագետի խոսքերով, դեռ 1981 թվականին Հայկական ԽՍՀ Նախարարների խորհուրդը որոշում էր ընդունել Էջմիածնում գորգագործության թանգարանի ստեղծման մասին, սակայն այդ գործընթացն այդպես էլ անավարտ մնաց։

«1993 թվականին թանգարանի համար նախատեսված շենքը տրվեց Հայ Առաքելական Եկեղեցուն, և նախագծի մասին Հայաստանում մոռացան»,- ասաց նա։

Պողոսյանը նշեց, որ հավաքածուի համար միլիոնավոր ռուբլի է ծախսվել, և, արդյունքում, դրանում ընդգրկվել է մոտ 2 հազար գորգ և հազար կարպետ, որոնք այսօր պահվում են Հայաստանի «Սարդարապատ» ազգագրական թանգարանում։

«Հիմնական ծախսերն արդեն արված են, հավաքածուն պատրաստ է, միայն շենք է պետք»,- ասաց փորձագետը և ավելացրեց, որ այդ նպատակների համար մոտ 15-20 մլն դոլար կպահանջվի։

Պողոսյանն ընդգծեց, որ ինքն անձամբ այդ հարցով դիմել է պետական տարբեր մարմինների, ընթացիկ տարվա նոյեմբերի 10-ին նույնիսկ քննարկումներ են տեղի ունեցել Հանրային խորհրդում, բայց կարծիքները չեն համընկել, և Խորհուրդը սահմանափակվել է Հայաստանի կառավարությանը թանգարանի ստեղծման վերաբերյալ իրազեկելու որոշմամբ։

Պողոսյանը կարծում է, որ գորգագործության թանգարանի և գիտահետազոտական կենտրոնի ստեղծումը Հայաստանում հակահարված կդառնա թուրք-ադրբեջանական հակահայկական քարոզչությանը։

«Ադրբեջանաթուրքական քարոզչությունը փորձում է ապացուցել, որ գորգագործությունը զուտ թուրքական մշակույթ է, որը Հայաստանի տարածքում տարածել են թուրք-սելջուկների ցեղերը, ինչի արդյունքում «ադրբեջանական գորգարվեստը», որն, ըստ էության, կրկնօրինակում է հայկական գորգագործության սկզբունքները, ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության մշակութային ոչ նյութական ժառանգության ցուցակում»,- ասաց նա։

Նայրոբիում նոյեմբեի 15-18-ն անցկացված ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի հինգերորդ նիստի ժամանակ «Ադրբեջանական գորգարվեստը» ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում:

Գորգագործությունը դասում են հայերի յուրացրած հինավուրց արհեստների թվին։ գորգերը գործվել են գորգագործական ուղղահայաց և հորիզոնական հաստոցների վրա։ Հայկական գորգագործության յուրահատկությունը գործքի առանձնահատուկ տեսակի կիրառումն է, հատուկ հանգույցները և մազախավի բարձրությունը։ Գորգագործները հատուկ ուշադրություն էին դարձնում կողային եզրերի հավասարությանն ու ամրությանը, գորգերի երկարությունը հասնում էր մինչև 6 մետրի։    

Հայկական գորգերը միշտ չափազանց թանկ են գնահատվել։ Արաբ խալիֆների պալատների պատերն ու հատակը ամբողջովին պատված էին հայկական գորգերով։ Հայկական գորգերը պալատների զարդն էին, դրանցով էր չափվում հարստությունը։  

Հայ խոշոր առևտրականներն ու մոնոպոլիստները գորգերը վաճառում էին միջազգային շուկայում՝ տանելով դրանք Ռուսաստան և Եվրոպա։ Այսպես` նրանք հասան Մոսկվա և Մարսել, հայտնվեցին Հոլանդիայում և Վենետիկում։ Ջոտտոն և Կարավաջոն, Ռուբենսն և Ռեմբրանդտը հայկական գորգերով ինտերիերներ են նկարել։

Հանրահայտ թանգարաններն իրենց հավաքածուներում պահում են հայկական գորգեր, Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում պահվում է 17-րդ դարի գորգ, Նյու Յորքի Մետրոպոլիտեն- թանգարանը ձեռք է բերել 16-րդ դարի գորգ, դրանք պահվում են նաև Բուդապեշտի կիրառական արվեստի թանգարանում, Լոնդոնի տեքստիլի թանգարանում և բազում մասնավոր հավաքածուներում։ Գորգերի դասական նմուշները պահվում են Հայաստանի Պատմության պետական թանգարանում և Ազգագրության թանգարանում։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: