481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ոստիկանությունը և World Vision Armenia-ն երեխաների իրավունքների պաշտպանության միջոցառում են անցկացրել
17:59
19 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ոստիկանությունը World Vision Armenia կազմակերպության հետ համատեղ ուրբաթ մի շարք միջոցառումներ են անցկացրել երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում։

Երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման միջազգային օրվան նվիրված միջոցառումները մեկնարկել են Երևանի կենտրոնում և կշարունակվեն քաղաքի վարչական շրջաններում։

World Vision Armenia-ի երևանյան գրասենյակի տնօրեն Գրահամ Սթրոնգի խոսքերով, Հայաստանում երեխաները շրջապատված են սիրով, սակայն կան որոշակի խմբի երեխաներ, որոնց ոչ պատշաճ մակարդակով են հոգ տանում։

«Այդ միջոցառումներով կազմակերպիչները ևս մեկ անգամ ցանկանում են հիշեցնել հասարակությանը, որ այն կառավարության հետ միասին պարտավոր է անհրաժեշտ պայմաններ ստեղծել երեխաների նորմալ զարգացման և պաշտպանության համար»,- ասաց Սթրոնգը։

Հայաստանի քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով ավագ տեսուչ Հայկ Բասիլյանն իր հերթին նշեց, որ ոստիկանությունն ամեն օր աշխատում է երեխաների նկատմամբ բռնությունը կանխելու ուղղությամբ և միշտ էլ կօգնի այն բոլոր երեխաներին, ովքեր դժվար կացության մեջ են և աջակցության կարիք են զգում։

«Եթե երեխան բռնության է ենթարկվել, նա պետք է զանգահարի ոստիկանություն, այնուհետև նրան կտանեն վերականգնողական կենտրոն, որտեղ նրա հետ կաշխատեն հոգեբաններ և մանկավարժներ, և բռնության փաստի առթիվ քրեական գորժ կհարուցվի»,- նշեց Բասիլյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: