480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+25
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵ-ն հավատարիմ կմնա քաղաքականությունից դուրս մնալու իր սկզբունքին. գլխավոր տնօրեն
17:18
19 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հարավկովկասյան երկաթուղին հավատարիմ կմնա «քաղաքականությունից դուրս» մնալու իր սկզբունքին, իր բլոգում նշել է ընկերության գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինը։

Ըստ նրա, «ՀԿԵ» ՓԲԸ-ին նման ազգային մասշտաբի ցանկացած խոշոր ընկերություն իր զարգացման տարբեր փուլերում հաճախ բախվում է այնպիսի իրավիճակների, երբ ինչ-որ որոշումներով (կամ հրամաններով) փորձում են քաղաքական երանգ հաղորդել։

«Պատճառները կարող են տարբեր լինել՝ տեղի կորստի վտանգ, քաղաքական դիվիդենդների ստացում, ճնշում՝ պայմանագրի ստացման նպատակով, օրինակ, գովազդի և այլն։ Բայց եթե նման բան հնարավոր է, ենթադրենք, Արևմուտքում, որտեղ խոշոր բիզնեսը կարող է պետական քաղաքականության վեկտորների այս կամ այն ուղղություն թելադրել, ապա «ՀԿԵ» ՓԲԸ-ի դեպքում դա հնարավոր չէ»,- ասել է Շայդուլլինը։

Նրա խոսքերով, նախևառաջ, պատճառն այն է, որ «մենք երկաթուղայիններ ենք, ոչ թե քաղաքական գործիչներ»։

«Այդ պատճառով մեր բոլոր ջանքերը կենտրոնացված են հայկական երկաթուղու վերականգնման և զարգացման, մեր աշխատակիցների սոցապահովման, այսինքն քաղաքականությունից հեռու կանգնած ուղղությունների վրա»,- ընդգծել է Շայդուլլինը։

Միաժամանակ նա նշել է, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն ամբողջովին սատարում է Հայաստանի Հանրապետության կողմից տարվող պետական քաղաքականությանը և մշտական կապի մեջ է Լիազոր մարմնի՝ Տրանսպորտի և կապի նախարարության հետ։

Ինչու՞մ է կայանում երկաթուղու վերականգնումն ու զարգացումը։ Նախքան պատասխանելը Շայդուլլինը նախևառաջ խորհուրդ է տվել անցնել http://parovoz.com/newgallery/pg_blog.php?REGION=AM&&LNG=RU հղումով (այնտեղ երկաթուղու վիճակին վերաբերող լուսանկարներ են տեղադրված)։

«Այսպիսով, գրեթե այն ամենը, ինչն այնտեղ պատկերված է, գործնականում արդեն չկա ՀԿԵ-ում։ Մենք ներդրումներ ենք կատարում նոր շարժակազմի, նոր ուղիների անցկացման, կայանների նորոգման, օբյեկտների գազիֆիկացման, նոր տեխնոլոգիաների ներդրման և շատ այլ հարցերի լուծման ոլորտներում»,- ասել է Շայդուլլինը։

Նա ավելացրեց, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն գործադրել է և շարունակում է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի երկաթուղու կարիքների համար հնարավորին չափ շատ պահեստամասեր արտադրվեն Հայաստանի տարածքում։

«Իսկ ի՞նչ է նշանակում աշխատակիցների սոցիալական ապահովում։ Առաջին հերթին, դա աշխատավարձի պարբերական բարձրացումն ու ինդեքսավորումն է, ժամային սակագնային տոկոսադրույքների ավելացումները։ Դրանք մեր աշխատակիցների ֆինանսական կայունության և բարեկեցությանն աճին ուղղված սոցիալական տարբեր նախագծեր են։ Մշակման փուլում է ՀԿԵ-ի աշխատակիցներին հիփոթեքային վարկերի տրամադրման նախագիծը։ Մեծ միջոցներ ենք ներդնում մեր աշխատողների համար աշխատանքային նորմալ պայմաններ ստեղծելու գործում՝ նորոգվում են աշխատանքային արտադրամասերը, հանգստի և սնվելու համար նախատեսված սենյակները և այլն»,- նշել է ընկերության գլխավոր տնօրենը։

Նա նշեց, որ ընկերությունում մեծ նշանակություն է տրվում կադրային ներուժին։

«Այս հարցում մենք առաջնորդվում ենք «Կադրերը որոշում են ամեն ինչ» աֆորիզմով։ Այստեղ ես կցանկանայի առանձնացնել 2 կարևոր նախագիծ՝ ուսուցում «Լիդերների դպրոցում», որտեղ բարձր և միջին օղակի մենեջերների որակավորման բարձրացում է անցկացվում և երիտասարդ մասնագետների ուսման ապահովումը Ռուսաստանի և Հայաստանի երկաթուղային և տեխնիկական բուհերում։ Հետագայում դա թույլ կտա ՀԿԵ-ի համար բարձր որակավորման կադրային մենեջմենթ պատրաստել, որի ուսերին ապագայում կդրվի հայկական երկաթուղու կառավարումը»,- ընդգծել է Շայդուլլինը՝ ավելացնելով, որ այդպիսով, Հայաստանի կադրային մենեջմենթի կայացումն ընկերության գերակա նպատակներից է, որին օժանդակում է հանրապետության ղեկավարությունը և որը կյանքի է կոչվում արդեն այսօր։

«Սոցիալական քաղաքականության անցկացման հարցում պակաս կարևոր չէ նաև հայ արտադրողին ցուցաբերվող աջակցությունը։ Ինչպե՞ս է այն արտահայտվում։ «ՀԿԵ» ՓԲԸ-ն իր գոյության գրեթե երեք տարվա ընթացքում ձևավորվել է հայկական ընկերությունների մի խումբ, որոնք մեզ համար արտահագուստ, արգելակման կաղապարներ, ռելսերի միջադիրներ, նշաններ, տարբերանշաններ ու մի շարք այլ պարագաներ են արտադրում: «ՀԿԵ» ՓԲԸ-ի ամենանշանակալի սոցիալական նախագծերից եմ համարում «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերության կողմից  օպտիկամանրաթելային մայրուղու անցկացումը՝ երկաթուղային ենթակառուցվածքի օգտագործմամբ»,- նշեց ՀԿԵ գլխավոր տնօրենը:

Ըստ նրա, տվյալ նախագծի իրագործումը թույլ կտա ոչ միայն կայաններում տոմսերի էլեկտրոնային ձևակերպման համակարգ ներդնել, այլ նաև 4 ուղղություններով անցկացվող մայրուղիների երկայնքով ձգվող բնակավայրերում որակյալ գերարագ ինտերնետ կապի միանալ։

«Մեր ընկերության քաղաքականության սոցիալական ուղղվածությունը նույնպես արտահայտվում է բարեգործական տարբեր նախագծերով, հայկական պատմական հուշարձանների վերականգնմամբ, հայկական ուսումնական հաստատությունների աջակցությամբ, հայկական փառատոների, համերգների և ցուցահանդեսների հովանավորմամբ»,- ասել է Շայդուլլինը։

Ամփոփելով ասածը՝ գլխավոր տնօրենը մի անեկդոտ է հիշել, երբ բժշկական ինստիտուտի ուսանողը քննության ժամանակ բոլոր պատասխանները կապում էր այն միակ նյութի հետ, որն ինքը գիտեր։

«Ճիշտ այդպես էլ ընկերության ղեկավարության ցանկացած կարգադրություն կարելի է քաղաքականության հետ շաղկապել։ Բայց, չնայած տարբեր ոչ ազնիվ մտադրություններ ունեցող քաղաքական գործիչների, լրագրողների, իրենց համար շահ հետապնդող տարբեր անձանց բոլոր ջանքերին, «ՀԿԵ» ՓԲԸ-ն հավատարիմ կմնա «քաղաքականությունից դուրս» իր սկզբունքին, կշարունակի իրագործել ընկերության առաքելությունը և աշխատանքն ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, նրա կադրային մենեջմենթի կայացման»,- նշեց Շայդուլլինը։

Նա ավելացրեց, որ ընկերության կողմից անցկացվող սոցիալական քաղաքականության գլխավոր հետևանքը երկաթուղայինի մասնագիտության վարկանիշի վերածնումն է, կորպորատիվ ոգու դաստիարակումը՝ ընկերությանը նվիրվածության ոգու, առանց որի հնարավոր չէ ցանկացած ձևաչափի կազմակերպության զարգացումը, լինեն դրանք ձեռնարկություններ կամ պետություններ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։