487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարական պատվիրակությունը ժամանեց Սանկտ Պետերբուրգ
13:23
19 Նոյեմբերի 2010

Հայաստանի կառավարական պատվիրակությունը՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, ժամանեց Սանկտ Պետրբուրգ, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:

Օդանավակայանում հայկական պատվիրակությանը դիմավորեցին Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչները, Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ինչպես նաև Բելառուսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը, ԱՊՀ կանոնադրական մարմիններում Հայաստանի լիազոր ներկայացուցիչ Վարդան Հակոբյանը, ԱՊՀ տնտեսական խորհրդում Հայաստանի լիազոր ներկայացուցիչ Արտակ Վարդանյանը:

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, տրանսպորտի և կապի փոխնախարար Արտաշես Ավետիսյանը և այլ պաշտոնատար անձինք:

Սանկտ Պետերբուրգում Սարգսյանը կմասնակցի ԱՊՀ մասնակից-երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, որի օրակարգում ներառված է փաստաթղթերի ավելի քան 20 նախագիծ: Կառավարությունների ղեկավարների խորհրդի շրջանակներում ավանդաբար զգալի ժամանակ կհատկացվի տնտեսական փոխգործակցության քննարկմանը:

Առավելի կարևոր հարցերը վերաբերում են ազատ առևտրի գոտու ստեղծմանն ու գործունեությանը, մսային-կաթնային արտադրության շուկային, Համագործակցության երկրների պարենային անվտանգության բարձրացմանը, էներգառեսուրսների արտադրությանն ու սպառմանը:

Այս տարին, որը հայտարարված է Գիտության և նորարարության տարի, անցկացվում է ԱՊՀ-ում Ռուսաստանի նախագահության ներքո:

Ակնկալվում է, որ Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում կքննարկվի ԱՊՀ մասնակից-պետությունների հումանիտար համագործակցության ոլորտում 2011-2012 թթ.-ին առաջնահերթ միջոցառումների ծրագրի նախագիծը, որը ընդհանուր առմամբ ավելի քան 150 նախագիծ է պարունակում:

Այցի օրակարգում ներառված է նաև աշխատանքային ճաշ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի անունից, ինչպես նաև Սարգսյանի հանդիպումը Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի հետ:

Սարգսյանը կմասնակցի նաև  Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 28-րդ նիստին: 2011 թ.-ին պետք է ձևավորվի մրցակցող ինտեգրացիոն նախագծի՝ ԵվրԱզԷս-ի միասնական տնտեսական տարածության միջուկը: ՄՏՏ-ի առաջին փուլը 2010 թ.-ի հուլիսին Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մաքսային միության գործարկումն է:

ՀՀ վարչապետը կայցելի նաև Սանկտ Պետերբուրգի Ն.Ա. Վոզնեսենսկու անվան Էկոնոմիկայի և ֆինանսերի ինստիտուտ, որը նա գերեզանցությամբ ավարտել է 1983 թ.-ին:

Սարգսյանը կայցելի նաև Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան, որտեղ ներկա կգտնվի հայտնի արևելագետ և հասարակական գործիչ, ակադեմիկոս, Էրմիտաժի նախկին տնօրեն Հովսեփ Օրբելու կիսանդրու բացման արարողությանը:

Նախատեսված է նաև, որ Սարգսյանը կայցելի դրամատիկական թատրոն, որտեղ ներկա կգտնվի «Կվարտետ» պիեսի բեմադրությանը՝ Ալիսա Ֆրեյնդլիխի և Օլեգ Բասիլաշվիլու մասնակցությամբ:

ՀՀ վարչապետի այցը Սանկտ Պետերբուրգ կեզրափակվի պետերբուրգցի գործարարների հետ հանդիպմամբ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։