481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բոժոլե նուվոյի համտեսի շրջանակներում քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցության ակցիա է անցկացվել
11:22
19 Նոյեմբերի 2010

«Բոժոլե նուվո» ֆրանսիական գինու համտեսի շրջանակներում, որն անցկացվել է հինգշաբթի Երևանում, քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցության ակցիա է անցկացվել:

Երևանի «Եվրոպա» հյուրանոցի ճեմասրահում, որտեղ անցկացվել է համտեսի արարողությունը, տեղադրվել է ապակե տուփ՝ «Քաղցկեղով հիվանդ երեխաների բարեկամները» կազմակերպության համար միջոցներ հավաքելու նպատակով:

«Բոժոլե նուվո» ֆրանսիական գինու տոնն է առաջին անգամ անցկացվել  Հայաստանում։ Տոնը մի քանի տասնամյակ նշվում է ողջ աշխարհում նոյեմբերի երրորդ հինգշաբթի օրը։ Այս տարի «Բոժոլե նուվոն» նշվում է նոյեմբերի 18-ին։

Հայաստանում միջոցառումն անցկացվում է Ֆրանսիայի դեսպանատան, Բոժոլե առևտրաարդյունաբերական պալատի, «Եվրոպա» հյուրանոցի և «Սաբերատուր Սևան Վոյաժ» տուրիստական գործակալության ջանքերով։

Համտեսի արարողության ժամանակ բարձրացնելով բոժոլեով լի բաժակը՝ Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անրի Ռենոն կենաց ասաց: Նա հիշեցրեց, որ խաղողի տեսակը, որից պատրաստվում է այս երիտասարդ գինին, աճում է Լիոնի հյուսիսի բլուրներին և հենց այնտեղ է իրեն զգում ինչպես տանը:

«Բոժոլե սենյորներները միշտ հպարտ և ռազմատենչ են եղել, և թող ձեզ համար անակնկալ չլինի, եթե զգաք, որ գինին ինչպես բնավորություն, այնպես էլ  խիզախություն ունի», - ասել է դեսպանը:

Նրա խոսքերով՝ այս գինու համտեսի արարողությունը միշտ վերածվում է տոնի, քանի որ բոժոլեն ավելին է, քան գինին, «այն երաժշտություն է, որը բերանում հալչում է նուրբ հնչողությամբ»:

Համտեսի արարողությանը ներկա կանանց դեսպանն ասաց, որ բոժոլեն գայթակղիչ գինի է, և կարելի է տեսնել, թե ինչպես է այն «ծաղկում իր կարմիր զգեստի մեջ»: «Այս գինին ստիպում է մեզ երազել... Եվ ես ցանկանում եմ այս բաժակը բարձրացնել ձեզ համար», - ասել է դեսպանը:

«Բոժոլե նուվո» տոնը նշվում է 20-րդ դարի կեսերից։ Հասունացման կարճ ժամկետով գինին պատրաստվում է «գամե» խաղողից, որն աճեցնում են Բոժոլեում։

Գինին տրվում է հիմնականում մսից պատաստված կերակրատեսակների, այծի պանրի, ծովամթերքի, ձկան, ոստրեի և սուշիի հետ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: