478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը մեկնել է Սանկտ Պետերբուրգ
10:41
19 Նոյեմբերի 2010

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը  կնոջ` Գոհար Սարգսյանի հետ ուրբաթ երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, տրանսպորտի և կապի փոխնախարար Արտաշես Ավետիսյանը և այլ պաշտոնատար անձինք:

Սանկտ Պետերբուրգում Սարգսյանը կմասնակցի ԱՊՀ մասնակից-երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, որի օրակարգում ներառված է փաստաթղթերի ավելի քան 20 նախագիծ: Կառավարությունների ղեկավարների խորհրդի շրջանակներում ավանդաբար զգալի ժամանակ կհատկացվի տնտեսական փոխգործակցության քննարկմանը:

Առավելի կարևոր հարցերը վերաբերում են ազատ առևտրի գոտու ստեղծմանն ու գործունեությանը, մսային-կաթնային արտադրության շուկային, Համագործակցության երկրների պարենային անվտանգության բարձրացմանը, էներգառեսուրսների արտադրությանն ու սպառմանը: Այս տարին, որը հայտարարված է Գիտության և նորարարության տարի, անցկացվում է ԱՊՀ-ում Ռուսաստանի նախագահության ներքո:

Ակնկալվում է, որ Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում կքննարկվի ԱՊՀ մասնակից-պետությունների հումանիտար համագործակցության ոլորտում 2011-2012 թթ.-ին առաջնահերթ միջոցառումների ծրագրի նախագիծը, որը ընդհանուր առմամբ ավելի քան 150 նախագիծ է պարունակում:

Այցի օրակարգում ներառված է նաև աշխատանքային ճաշ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի անունից, ինչպես նաև Սարգսյանի հանդիպումը Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի հետ:

Սարգսյանը կմասնակցի նաև  Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 28-րդ նիստին: 2011 թ.-ին պետք է ձևավորվի մրցակցող ինտեգրացիոն նախագծի՝ ԵվրԱզԷս-ի միասնական տնտեսական տարածության միջուկը: ՄՏՏ-ի առաջին փուլը 2010 թ.-ի հուլիսին Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մաքսային միության գործարկումն է:

ՀՀ վարչապետը կայցելի նաև Սանկտ Պետերբուրգի Ն.Ա. Վոզնեսենսկու անվան Էկոնոմիկայի և ֆինանսերի ինստիտուտ, որը նա գերեզանցությամբ ավարտել է 1983 թ.-ին:

Սարգսյանը կայցելի նաև Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան, որտեղ ներկա կգտնվի հայտնի արևելագետ և հասարակական գործիչ, ակադեմիկոս Հովսեփ Օրբելու կիսանդրու բացման արարողությանը:

Նախատեսված է նաև, որ Սարգսյանը կայցելի դրամատիկական թատրոն, որտեղ ներկա կգտնվի «Կվարտետ» պիեսի բեմադրությանը՝ Ալիսա Ֆրեյնդլիխի և Օլեգ Բասիլաշվիլու մասնակցությամբ:

ՀՀ վարչապետի այցը Սանկտ Պետերբուրգ կեզրափակվի պետերբուրգցի գործարարների հետ հանդիպմամբ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: